ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵԴԵՍԻ՝ Ձեր անթերի գեղեցկության երաշխիքը

Մենք լավագույնն ենք: «ՄԵԴԵՍԻ» էսթետիկ գեղեցկության և ստոմատոլոգիայի կենտրոնում մեր բժիշկներն ու կոսմետոլոգները Ձեր ուշադրությանն են առաջարկում մաշկի երիտասարդացման և, ընդհանուր առմամբ, օրգանիզմի առողջացման արդյունավետ ու անվտանգ պրոցեդուրաների մեծ բազմազանություն: Կիրառելով միայն որակյալ կոսմետոլոգիական միջոցներ, ստուգված մեթոդներ, լավագույն սարքավորումներ ու ներարկումային դեղամիջոցներ՝ մեր մասնագետները, բժիշկներն ու կոսմետոլոգները կօգնեն Ձեզ ժամանակին փոխել ծերացող մաշկը ճիշտ ուղղությամբ, արժանի հակահարված տալ արտաքին տեսքի ցանկացած փոփոխություններին՝ անկախ դրանց առաջացման պատճառներից:

Մեր կոսմետոլոգիական կլինիկայի փորձառու մասնագետները, բժիշկ-կոսմետոլոգները իրենց աշխատանքում ղեկավարվում են բացառապես էսթետիկ բժշկության կենտրոնների աշխատանքի միջազգային չափանիշներով, ուղղություններով ու բոլորի կողմից ընդունված չափանիշներով: Ի վերջո, ընտրելով բացառապես որակյալ ու հուսալի մեթոդներ՝ մենք կկարողանանք յուրաքանչյուր մեր այցելուին պարգևել իսկապես շլացնող արդյունք:

Հարկ է նշել, որ էսթետիկ կոսմետոլոգիան՝ դա մաշկի մի ամբողջ փիլիսոփայություն է: Այդ իսկ պատճառով այն պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն և ճիշտ մոտեցում: "Մեդեսի" պրոֆեսիոնալ բժշկության և կոսմետոլոգիայի կենտրոնում մենք աշխատում ենք մեծ ուշադրություն դարձնել նաև SPA պրոցեդուրաներին: Մաշկի վերականգնման և առողջացման մայն համալիր մոտեցման դեպքում արդյունքը իսկապես կլինի գերազանց, իսկ ազդեցությունը կտևի հնարավորինս երկար ժամանակ:

Ինչ ծառայություններ է առաջարկում մեր կենտրոնը

Այն մասին, թե պլաստիկ վիրաբուժության ինչպիսի ծառայություններ է պատրաստ առաջարկել «ՄԵԴԵՍԻ» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնը, ինչպես նաև դրանց գների մասին դուք կարող եք իմանալ մեր կայքի համապատասխան բաժիններից՝ այն բավականին հարմար է և պրակտիկ: Դուք կիմանաք նաև, թե ինչն է առանձնացնում մեր կենտրոնը այլ կլինիկաներից: Այլ խոսքերով, ինչպես ասում էր Վլադիմիր Մայակովսկին, «Ինձ նմանները շատ են, բայց ես միակն եմ»:

  • Ներարկումային կոսմետոլոգիա
  • Լազերային կոսմետոլոգիա
  • Պլաստիկ վիրաբուժություն
  • Ապարատային կոսմետոլոգիա
  • Էսթետիկ կոսմետոլոգիա
  • Էպիլյացիա (դեպիլյացիա)
  • SPA պրոցեդուրաներ
  • Ինչ խնդիրներ է լուծում մեր կենտրոնը

    Լավ կոսմետոլոգները գիտեն թե ինչ անեն երիտասարդությունն երկարացնելու ու առողջությունը պահպանելու համար: Մեր կենտրոնում դուք կարող եք լուծել մաշկի հիվանդությունների հետ կապված գրեթե ցանկացած խնդիր: Մենք առաջարկում ենք Ձեզ կոսմետոլոգիական ծառայությունների լայն շրջանակ՝ դեմքի մաշկի, պարանոցի, դեկոլտեի պարզ խնամքից մինչև նորագույն ապարատային մեթոդներ: Բարձրագույն բժշկական կրթություն ստացած մեր մասնագետները, մաշկաբան-կոսմետոլոգները կընտրեն հենց Ձեզ համար անհրաժեշտ ծրագիր, որպեսզի Դուք դառնաք ավելի գեղեցիկ:

  • - Երեսի ձվաձևության ոչ վիրաբուժական ձգում
  • - Կրկնակզակ
  • - Մազաթափություն՝ բուժում, պատճառներ
  • - Ռելիեֆի հարթեցում
  • - Թառամած մաշկ
  • - Քթի ձևի ուղղում
  • - Արտասվային ակոս
  • - Մարմնի ծավալի ուղղում
  • - Հիպերհիդրոզ
  • - Ցելյուլիտի բուժում
  • - Մաշկի երիտասարդացում
  • - Կնճիռներ աչքերի շուրջ
  • - Կնճիռներ ճակատին
  • - Քիթ-շրթունքային ծալքեր
  • - Պիգմենտացիա
  • - Յուղոտ մաշկ
  • - Լայնացած ծակոտիներ
  • - Աչքերի տակ մուգ շրջանակներ
  • - Շուրթերի ծավալի մեծացում
  • - Այտոսկրերի մեծացում
  • - Կորյակներ‚ ակնե‚ պզուկներ
  • - Մազերի հեռացում
  • - Միմիկական կնճիռներ
  • - Խալերի ու նորագոյացությունների հեռացում
  • - Սպիների ու ձգումների հեռացում
  • - Անոթային գոյացություններ
  • - Չոր մաշկ
  • -Կնճիռների ուղղում

  • Մեր առավելությունները

    «ՄԵԴԵՍԻ» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնն ունի այնպիսի առավելություններ, ինչպիսին են՝ հարմար դիրք ողջ քաղաքի համար, 10-ը ավտոկայանատեղերի առկայություն, ճկուն զեղչային պայմաններ, հարմար աշխատանքային գրաֆիկ (ժամը 08:00-ից մինչև 23:00 աշխատանքային օրերին և 10:00-ից մինչև 21:00 հանգստյան օրերին), անհատական մոտեցում, ուշադիր ու բարյացակամ վերաբերմունք յուրաքանչյուր այցելուի նկատմամբ, նորագույն սարքերի առկայություն (բոլոր սարքավորումներն ունեն համապատասխանության վկայականներ):

    Մենք երաշխավորում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից անցկացվող պրոցեդուրաների անվտանգությունը: Մեր բժիշկ-կոսմետոլոգներն ու մաշկաբանները կոգնեն Ձեզ կազմել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարումներին համապատասխանող ժամանակակից, անվտանգ ու որակյալ բուժման ծրագրեր:

    Մենք սպասում ենք Ձեզ մեր հարմարավետ, լավագույն սարքավորումներով հագեցած քառահարկ կենտրոնում և ուրախ կլինենք օգնել Ձեզ դառնալ ավելի գրավիչ ու ինքնավստահ:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Հարգելի բարեկամներ, այս պահին կայքում իրականացվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ կայքի կատարողականությունը բարելավելու և տեղեկատվությունը թարմացնելու նպատակով: Շուտով "Կոսմետոլոգիա" բաժինը կհամալրվի արդիական տեղեկատվությամբ: Եթե այս պահին կայքում դուք չեք գտել Ձեզ հետաքրքրող տեղեկություն, խնդրում ենք զանգահարել մեր հերթապահ ադմինիստրատորներին + 37491 370 370 հեռախոսահամարով:

    Մեր ադմինիստրատորները կօգնեն Ձեզ ստանալ անհրաժեշտ տեղեկություն և գրանցել Ձեզ մոտակա ընդունելության համապատասխան բժիշկ-կոսմետոլոգի մոտ: «ՄԵԴԵՍԻ» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնը հայցում է Ձեր ներողամտությունը կայքում պրոֆիլակտիկ աշխատանքների հետ կապված Ձեզ պատճառած անհարմարությունների համար:

    Մենք երաշխավորում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից անցկացվող պրոցեդուրաների անվտանգությունը: Մեր բժիշկ-կոսմետոլոգներն ու մաշկաբանները կոգնեն Ձեզ կազմել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարումներին համապատասխանող ժամանակակից, անվտանգ ու որակյալ բուժման ծրագրեր:

    Մենք սպասում ենք Ձեզ մեր հարմարավետ, լավագույն սարքավորումներով հագեցած քառահարկ կենտրոնում և ուրախ կլինենք օգնել Ձեզ դառնալ ավելի գրավիչ ու ինքնավստահ: