"Մեդեսի" բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ

July 30, 2018 | News | 6372 Comments
Մկրտումյան Մհեր

Մկրտումյան Մհեր

«Մեդեսի» Ստոմատոլոգիական Կենտրոնի հիմնադիր և տնօրեն Մհեր Միքայելի Մկրտումյանը հանդիսանում է Ռուսաստանի Օրթոդոնտների Պրոֆեսիոնալ Միության, ինչպես նաև մի շարք միջազգային միությունների անդամ, փորձառքու բժիշկ-օրթոդոնտ: Ատամնաշարի էսթետիկ վերականգնման համար նրան են դիմում ոչ միայն մեր հանրապետության բնակիչները, այլ նաև արտերկրից ժամանած քաղաքացիներ:

Մհեր Միքայելի Մկրտումյանը ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը, այնուհետև ստացել է հետդիպլոմային կրթություն (1996-2002 թթ.) և բժիշկ-ատամնաբույժ-օրթոդոնտ որակավորումը: 2007թ., ավարտելով Կրթության Միջազգային Ակադեմիան` տնտեսություն և ձեռնարկությունների կառավարում մասնագիտությամբ, ստացել է երկրորդ բարձրագույն կրթություն:

Սերտիֆիկացված տնտեսագետ–մենեջեր, Ռուսաստանի Օրթոդոնտների Պրոֆեսիոնալ Միության անդամ, Հայաստանի Օրթոդոնտների Միության անդամ, Օրթոդոնտների Եվրասիական Միության անդամ, Կրթության Միջազգային Ակադեմիայի դոցենտ: 2002 թ-ից մինչ այժմ զբաղվում է դասախոսությամբ: