Էստեթիկ Բժշկության և Ստոմատալոգիայի Կենտրոն

April 30, 2017 | News | 493 Comments

ՄԵԴԵՍԻ - Էստեթիկ Բժշկության և Ստոմատալոգիայի Կենտրոն

“Մեդեսի” ստոմատոլոգիական կենտրոնը տարածաշրջանում եզակի կլինիկաներից մեկն է : Մեր կլինիկայի առանձնահատկությունները կայանում է նրանում, որ առկա են այցելուի համար բոլոր հարմարավետությունները; գործիքների մանրազերծումը կատարվում է շատ բարձր մակարդակով ,մանրազերծման սարքավորումները և նյութերը համապատասխանում է միջազգային ստանդարտների:

Մեր կլինիկան համալրված է միջազգային չափանիշներին համապատասխանող սարքավորումներով և ստոմատոլոգիական նյութերով: Մեր կլինիկայում կիրառվում են սարքավորումներ , որոնք եզակի են տարածաշրջանում,դրանցից է` լազերային ապարատը,որի միջոցով կատարվում է ցանկացած տիպի ստոմատոլոգիական վիրահատություն,ինչպես նաև լնդերի պլաստիկա:

Լազերը լայն կիրառում ունի իմպլանտոլոգիայի մեջ, որը բուժումը դարձնում է անցավ և ոչ տրավմատիկ այցելուի համար: մեզ մոտ գործում է մանկական բաժին,որտեղ յուրահատուկ մոտեցում են ցուցաբերվում երեխաներին: Մեծ մասամբ երեխայի ատամի անզգայացումը կատարվում է առանց ասեղի կիրառմամբ :

Ունենք օրթոդոնտիկ բաժանմունք, որտեղ իրականացվում է ատամնաշարի ուղղում բրեկետ համակարգերով: Մեզ մոտ կիրառվում են այնպիսի ռենտգեն սարքավորումներ, որոնց մեջ ռենտգեն ճառագայթը հասցված է մինիմալ չափերի:

Մեր անձնակազմը համալրված է մասնագետներով, որոնք վերապատրաստվել են եվրոպական լավագույն կլինիկաներում, ինչպես նաև մասնագետներով , որոնք հրավիրված են ԱՄՆ- ից եվ ՌԴ –ից, նրանք մեծ սիրով կլսեն եվ կուսումնասիրեն ձեր խնդիրները, կորոշեն ճիշտ եվ օպտիմալ պլան , կապահովվեն ձեզ որակյալ սպասարկմամբ : Մեզ մոտ գործում է ատամնատեխնիկական լաբորատորիա:

“Մեդեսի” որակ հասանելի բոլորին: