• Մեդեսի Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոն
    Պլաստիկ Վիրաբուժության Կենտրոոն
  • Մեդեսի Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոն
    Ամենաժամանակակից սարքավորումներ
  • Մեդեսի Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոն
    Պրոֆեսիոնալ բժիշկներ
  • Մեդեսի Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոն
    Հարյուրավոր հեղինակավոր մրցանակներ և դիմպլոմներ
  • Մեդեսի Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոն
    ՄԵԴԵՍԻ

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 24:00 + (37410) 370 - 370 հեռախոսահամարով

Մեդեսի գրասենյակ

Առցանց գրանցում

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Ռինոպլաստիկա

Այսօր ռինոպլաստիկան վիրաբուժական միջամտության ամենապահանջված ձևերից մեկն է: Այն կոչված է ուղղել բնածին և ձեռքբերովի ձևայլայլումները, ինչպես նաև վերացնել քթի շնչառական խնդիրները: Ռինոպլաստիկան հավասարապես արդյունավետ կիրառվում է թե տղամարդկանց և թե կանանց մոտ, ինչպես նաև երեխաների շրջանում: Ընդ որում, մանկական ուղղումներն անցկացվում են բացառապես բժշկական պատճառներով, այն ժամանակ երբ մեծահասակների մոտ դրանք կարող են իրականացվել ըստ ցանկության՝ երբ անհրաժեշտ է ստանալ դեմքի հիմնական զարդի գեղեցիկ տեսքը:


Շրթունքների ծավալի ուղղում

Շրթունքները՝ դեմքի բնական զարդն են: Այդ իսկ պատճառով կանայք այդքան մեծ ուշադրություն են դարձնում իրենց շուրթերին՝ խնամում են, ներկում, շտկում ծավալն ու ձևը դիմահարդարման և ուղղման այլ մեթոդների օգնությամբ: Գոյություն ունեն այսպես կոչված ճիշտ համաչափություններ, որոնցով հնարավոր է որոշել, արդյոք ձեր շուրթերի ձևն ու չափը ճիշտ են: Նրանք կարող են ունենալ ծավալի և գույնի պակաս, կարող են լինել ասիմետրիկ, վերին շուրթը կարող է լինել ավելի մեծ, քան ներքևինը, կամ հակառակը: Լավագույն ճանապարհը՝ շուրթերի ծավալի ուղղումն է: Այս պրոցեդուրան անցկացվում է շրթունքների ներարկման միջոցով:


Մաշկի ձգում

Դեմքի մաշկի ձգումը (լիֆտինգ)՝ պլաստիկ վիրաբուժություն է, որի նպատակն է հեռացնել ծերացման հիմնական նշանները, ինչպիսիք են կնճիռներն ու ծալքերը, ճարպային կիտումներն ու մաշկի ավելցուկները: Լիֆտինգը ենթադրում է ավելցուկային մաշկի, իսկ որոշ դեպքերում՝ մկանային կառույցի մի մասի հեռացում: Մնացած մաշկը ձգվում է, իսկ պրոբլեմային հատվածները հարթեցվում են: Լիֆտինգի շնորհիվ հնարավոր է վերականգնել կատարյալին մոտ դեմքի եզրագծերը, դրանով իսկ բարելավելով մարդու ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև ներքին վիճակը: Իսկ մեզանից ո՞վ չի ուզում ունենալ մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք:


ПЛАСТИЧЕСКАЯ ХИРУРГИЯ

Ականջների պլաստիկա (Օտոպլաստիկա)

Օտոպլաստիկան՝ պլաստիկ վիրահատություն է, որի նպատակն է վերացնել դեֆորմացիաներն ու բարելավել ականջակոնքերի ձևը: Ականջակոնքի ձեւախախատումից (լայնականջությունից) կամ ականջակոնքերի անհամաչափությունից տառապում են ամենատարբեր տարիքի մարդկիկ: Հաճախ լայնականջությունը՝ շրջապատի ծաղրանքի, հոգեկան անհարմարավետության և դպրոցին դժվար հարմարվելու պատճառ է հանդիսանում: Բոլորովին կարիք չկա թաքցնել լայնականջությունը մազերի կամ գլխի ծածկոցի տակ, խորհուրդ ենք տալիս Ձեզ համարձակվել ականջների ձևի և չափի արմատական փոփոխությանը:


Բլեֆարոպլաստիկա

Բլեֆարոպլաստիկան՝ ամենաանվտանգ և արդյունավետ պլաստիկ վիրահատությունն է: Կիրառելով ժամանակակից մոտեցումներ, այն է՝ վերին կոպերի ավելցուկային մաշկի հեռացում կամ ստորին կոպերի ավելցուկային ուղեծրային ճարպի հեռացում/վերաբաշխում լորձաթաղանթի և կոպերի մաշկի լազերային երիտասարդացման միջոցով կարելի է ստանալ լավագույն արդյունք՝ միեւնույն ժամանակ խուսափելով վիրահատական հետքերից: Հատուկ սարքավորումները հնարավորություն են տալիս կիրառել այս տեխնոլոգիան բլեֆարոպլաստիկայի համար: Նույն սկզբունքով են առաջնորդվում Միացյալ Նահանգների և Եվրոպայի վիրաբույժները: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է երիտասարդ տեսք ունենալ, և այդ իսկ պատճառով էլ դիմում է պլաստիկ վիրաբույժին: Հաճախ տարիքը մատնում է հենց հոգնած տեսքը՝ կախված վերին կոպերով կամ աչքի տակին պարկիկներով:


Կրծքի մեծացում (Մամոպլաստիկա)

Կրծքի մեծացում ակնհայտ տեսողական էֆեկտով հնարավոր է միայն պլաստիկ վիրահատության օգնությամբ: Այլ մեթոդներ չեն տալիս ցանկալի արդյունքը՝ դա ավելի լավ է հասկանալ միանգամից: Կրծքի մեծացման առաջին վիրահատությունները կատարվել են դեռևս XIX դարի 90-ականներին: Սակայն դրանք ավելի շատ հիշեցնում էին էկզեկուցիա համեմատած նրան, թե ինչ է առաջարկում այսօրվա բժշկությունը: Կրծքի մեծացման ցանկալի արդյունքը ստանում էին հեղուկ պարաֆինի, բնական կաուչուկի և կենդանական ծագման ճարպային հյուսվածքի ներարկման միջոցով: Մեր օրերին անցկացվող կրծքի վիրահատությունները ոչ մի կապ չունեն այն ժամանակների կասկածելի փորձերի հետ, բացառությամբ մի նպատակի՝ իրականացնել յուրաքանչյուր կնոջ ցանկությունը ունենալ իդեալական մարմին:


ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Աբդոմինոպլաստիկա (Որովայնի պլաստիկա)

Աբդոմինոպլաստիկան, կամ որովայնի պլաստիկան՝ պլաստիկ վիրահատություն է, որը կարող է ցուցված լինել տարբեր մարմնակազմության, քաշի և տարիքի մարդկանց: Այս վիրահատությունը կարող է անհրաժեշտ լինել նաև ավելցուկային մաշկ ունեցող մարդկանց (ինտենսիվ քաշի կորստից հետո), երբ առկա են զգալի մաշկի ծալքեր ավելորդ ճարպի բացակայության դեպքում, ինչպես նաև ճարպային հյուսվածքի ավելցուկի դեպքում, որը սովորաբար զուգակցվում է առաջևի որովայնի պատի մկանային հենքի ձգմամբ: Մեր պատկերասրահում դուք կարող եք գտնել աբդոմինոպլաստիկայից առաջ եւ հետո արված լուսանկարներ:


Լիպոսակցիա

Այսօր որովայնի լիպոսակցիան՝ որովայնի ճարպից ազատվելու առավել արդյունավետ միջոցն է: Այս պրոցեդուրան հատուկ տեղ է զբաղեցնում էսթետիկ վիրաբուժության մեջ, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. ճարպի ավելցուկներ որովայնի շրջանում նկատվում են բավական հաճախ և կանանց և տղամարդկանց մոտ; որովայնի ճարպի հեռացման տեխնիկան համեմատաբար դյուրին է; լիպոսակցիայի պրոցեդուրան տալիս է նկատելի ու կայուն արդյունք; սպիները նվազագույն են, նույնիսկ ընդարձակ տարածքներից ճարպը հեռացնելիս: Որովայնի լիպոսակցիայի հիմնական ցուցումը՝ որովայնի շրջանում առկա տեղային ճարպային կուտակումներն են, որոնք խախտում են մարմնակազմի ուրվագիծը և պահպանվում են նույնիսկ քաշի զգալի կորստի դեպքում:


Ինտիմ պլաստիկա

Ինտիմ պլաստիկան՝ պլաստիկ վիրաբուժության նոր բաժին է: Դրա հիմնական նպատակն է՝ բարելավել տղամարդկանց և կանանց սեռական օրգանների արտաքին տեսքը, որը ազդում է սեռական կյանքի որակի վրա: Կանանց ինտիմ պլաստիկան ներառում է հետեւյալ վիրահատություններն ու պրոցեդուրաները. լաբիապլաստիկա՝ սեռական մեծ ու փոքր շուրթերի պլաստիկա; հեշտոցի պլաստիկա; հիմենոպլաստիկա՝ կուսության վերականգնում; վիրաբուժական դեֆլորացիա; ցայլքի ձևափոխում, ծլիկի պլաստիկա; սեռական օրգանների վերակառուցում; ինտիմ գոտու եզրագծային պլաստիկա՝ հիալուրոնիկ թթվի լցոններ; լիպոֆիլինգ; G-կետի մեծացում; սեռական օրգանների երիտասարդացում՝ լազերային թերապիա, հիալուրոնիկ թթվի կիրառում:


Մեդեսի՝ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

May 12, 2019| 1275 Comments

Միկրոդերմաբրազիա "ՄԵԴԵՍԻ" կլինիկայում

Միկրոդերմաբրազիան՝ մանր կնճիռները, կորյակի սպիերը, սագաթաթիկները և մաշկի այլ մանր անհարթությունները վերացնելու միջոցներից մեկն է: Այս պրոցեդուրան օգտագործում է հատուկ ավտոմատ պտտվող խոզանակ, որի պտտման արագությունը բավականին բարձր է, ինչի շնորհիվ էլ ստացվում է հղկման էֆեկտը: Միկրոդերմաբրազիան սովորաբար անցկացվում է դեմքի մաշկի նկատմամբ, բայց այն կարելի է անցկացնել նաև այլ շրջաններում:

May 11, 2017 | 3540 Comments

Եզակի սարք Venus Legacy™ "ՄԵԴԵՍԻ" կլինիկայում

Venus Legacy™՝ պրոբլեմային ճարպային կիտումների և ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն ընտրությունն է: Այն իր մեջ է զուգակցում VariPulse™ տեխնոլոգիան և իր արդյունավետությունն ապացուցած 3D™ MP2 ճառագայթումը, որը ներթափանցում է մաշկի խորը շերտերը և արագացնում արյան հոսքը, ինչի արդյունքում դուք ստանում եք երիտասարդ և պայծառ մաշկ: Պրոցեդուրայի արդյունքը տեսանելի է արդեն իսկ առաջին սեանսից հետո, և դրա հետ մեկտեղ ոչ մի ցավ, անհարմարավետություն ու վերականգնողական ժամանակահատված:

July 10, 2017 | 741 Comments

Ուրախ ատամնաբուժական աթոռ երեխաների համար:

Միակը Հայաստանում "Մեդեսի"-ից: РԳույնզգույն և վառ կերպարները կստեղծեն դրական մթնոլորտ, որի ներքո այցելությունն ատամնաբուժարան Ձեր երեխայի համար կվերածվի խաղի և զվարճանքի: