• Որովայնի պլաստիկա

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • Որովայնի պլաստիկա

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • Որովայնի պլաստիկա
    ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ
  • Որովայնի պլաստիկա

    ՈՐՈՎԱՅՆԻ ՊԼԱՍՏԻԿԱ

ԱԲԴՈՄԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ (ՈՐՈՎԱՅՆԻ ՊԼԱՍՏԻԿԱ)

Զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 24:00 + (37410) 370 - 370 հեռախոսահամարով

Մեդեսի գրասենյակ

Առցանց գրանցում

Որովայնի պլաստիկայի նպատակն է որովայնի առաջնային պատի ճարպային հատվածի հեռացումը: Քաշի զգալի նվազումը, տարիքային փոփոխությունները, հղիությունը հանգեցնում են որովայնի թուլացմանը: Որովայնի պլաստիկայի նպատակն է ուղղել այս խնդիրները: Աբդոմինոպլաստիկան գործառում են այն ժամանակ, երբ լիպոսակցիայի արդյունքները չեն գոհացնում: Վիրահատությունից հետո, որն իրականացվում է ընդհանուր անզգայնացման միջոցով, Դուք կունենաք ձիգ որովայն և նեղ իրան:



Որովայնի պլաստիկայի իրականացումը

Վիրահատությունը կատարվում է երկու կտրվածքով: Այնուհետև մաշկն առանձնացվում է մկաններից և այն հյուսվածքներից, որոնք ձևավորում են որովայնի դիմացի պատից մինջև կրծքավանդակն ընկած հատվածը: Շատ դեպքերում պորտը տեղափոխվում է, որի ցանկալի ձևի մասին նախօրոք են պայմանավորվում: վիրահատությունը տևում է 2-4 ժամ, հաճախորդը կենտրոնում անցկացնում է 1 օր:

Հակացուցումներ

Սրտի անբավարարություն, թոքային անբավարարություն, շաքարախտ, իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ), չարորակ նորագոյացություններ, Հղիության, Գիրության վերջին աստիճան:

Վերականգնում վիրահատությունից հետո

Վիրահատությունից հետո 2-3 ամիս անհրաժեշտ է կրել վիրակապ, կամ ձգող հագուստ: Մոտ մեկ ամիս վիրահատությունից հետո պետք է խուսափել ծանր ֆիզիկակական աշխատանքներից, և հետևել բժշկի հանձնարարականներին, ինչն էլ կնպաստի արագ ապաքինմանը: Վիրահատությունից վեց ամիս անց գրեթե հետք չի մնա: