• ԿՈՊԵՐԻ ՊԼԱՍՏԻԿԱ

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • ԿՈՊԵՐԻ ՊԼԱՍՏԻԿԱ

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • ԿՈՊԵՐԻ ՊԼԱՍՏԻԿԱ
    ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ
  • ԿՈՊԵՐԻ ՊԼԱՍՏԻԿԱ

    ԿՈՊԵՐԻ ՊԼԱՍՏԻԿԱ

ԲԼԵՖԱՐՈՊԼԱՍՏԻԿԱ (ԿՈՊԵՐԻ ՊԼԱՍՏԻԿԱ)

Զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 24:00 + (37410) 370 - 370 հեռախոսահամարով

Մեդեսի գրասենյակ

Առցանց գրանցում

Ցանկանում եք վերացնել մաշկի թերությունները, մեծապես փոխել արտաքին տեսքը, վերացնել կնճիռները, կոպերի վիրաբուժությունը և դեմքի ձգումը վիրաբուժության այն տեսակն են, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքի՝ վերացնելով մաշկի ավելորդ ճարպը:

Աչքերը կարևորագույն դեր են խաղում մարդկանց շփման ժամանակ և հանդիսանում են դեմքի այն մասը, որին առաջին հերթին ուշադրություն են դարձնում: Հանրահայտ ասույթը, թե աչքերը հոգու հայելին են, հաստատում է , որ մենք ճանաչում ենք աշխարհը տեսողության միջոցով, բայց աշխարհը գնահատում է մեզ մեր աչքերի արտահայտությամբ: Դրանք պերճախոս են բառերից էլ, ժեստերից էլ և գործողության արագությամբ կարող են մրցել մտքի արագության հետ: Հնարավոր է, որ հենց այդ արագությունն է բերում աչքերի շուրջ մաշկի ավելի արագ ծերացման, քան դեմքի մնացած մասերում և ավելի վատ է ենթարկվում վերականգնման: Մեծ դեր են խաղում նաև ժառանգական գործոնները, որոնց պատճառով կարող են առաջանալ մաշկի ավելցուկի խնդիր և «պարկեր» կոպերի վրա:

Բլեֆարոպլաստիկան ամենահին կոսմետիկ վիրահատություններից է:


Ցուցումներ

Բլեֆարոպլաստիկան ուղղված է վերին և ստորին կոպերի ավելորդ մաշկի և ճողվածքների վերացմանը, որոնք, որպես կանոն, ի հայտ են գալիս տարիքի հետ: Մեծ զգուշությամբ այդ վիրահատությունը նշանակում ենք բարձր ներակնային ճնշում ունեցող, վահանաձև գեղձի հիվանդություններով և սիրտանոթային խնդիրներով անձանց: Իհարկե, ավելի քիչ հավանական է բլեֆարոպլաստիկայի անցկացումը օնկոհիվանդների և մակարդելիության խնդիրներով մարդկանց մոտ:

Վիրահատւթյան Մեթոդներ

Գոյություն ունի վիրահատական և լազերային բլեֆարոպլաստիկա: Ընդ որւմ, լազերայինը համարվում է ավելի արդյունավետ հատկապես երիտասարդ տարիքում կախ ընկած կոպերի շտկման դեպքում: Բլեֆարոպլաստիկան հաճախ զուգակցվում է դեմքի երիտասարդացման վիրահատություններով( դեմքի վերձգում): Տարբերում են վերին և ստորին կոպերի բլեֆարոպլաստիկա և շրջանային (վերինն ու ստորինը միաժամանակ):

Վիրահատւթյան Տեխնիկա

Բլեֆարոպլաստիկան իրականացվումէ ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղային ցավազրկման տակ: Վիրահատությունը սովորաբար տևում է 1-2 ժամ`կախված ծավալից: Կտրվածքների գծերը վերին կոպում դասավորվում են այնպես,որ բաց աչքերի դեպքում հետվիրահատական սպին մնում է աննկատ: Ստորին կոպի վրա կտրվածքը արվում է անմիջապես թարթիչների գծի տակից: Եթե Դուք ունեք ստորին կոպերում Ճարպի ավելցուկ առանց մաշկի ավելցուկի, ապա կարելի է կիրառել տրանսկոնյուկտիվային բլեֆարոպլաստիկան: Այս մեթոդի դեպքում կտրվածքը կատարվում է ստորին կոպի ներսից` առանց որևէ տեսանելի սպի թողնելու: Բլեֆարոպլաստիկայի նախնական արդյունքը կարելի է տեսնել վիրահատությունից մի քանի շաբաթ հետո , վերջնականը`մի քանի ամսից, երբ մաշկը լիովին լավանում է և վերականգնվում: Տվյալ վիրահատությունը լավ է նրանով, որ չի պահանջում հոսպիտալացում և հաճախորդի երկարատև վերականգնում:

Արդյունքը

Բլեֆարոպլաստիկան Ձեր դեմքին կտա ավելի առողջ, եռանդուն և հանգստացած տեսք: Հայացքը դառնում է արտահայտիչ և երիտասարդ: