• ԻՆՏԻՄ ՊԼԱՍՏԻԿԱ

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • ԻՆՏԻՄ ՊԼԱՍՏԻԿԱ

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • ԻՆՏԻՄ ՊԼԱՍՏԻԿԱ
    ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ
  • ԻՆՏԻՄ ՊԼԱՍՏԻԿԱ

    ԻՆՏԻՄ ՊԼԱՍՏԻԿԱ

ԻՆՏԻՄ ՊԼԱՍՏԻԿԱ

Զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 24:00 + (37410) 370 - 370 հեռախոսահամարով

Մեդեսի գրասենյակ

Առցանց գրանցում

Արտաքին սեռական օրգանների էսթետիկ թերությունները կարող են հանգեցնել կնոջ ինքնագնահատականի անկմանը: Ցանկանու՞մ եք միշտ և ամենուր լինել ինքնավստահ, չզգալ անհարմարություն սեռական հարաբերությունների ժամանակ: Ձեր ցանկությունը միանգամայն իրականանալի է: Եթե պլաստիկ վիրահտությունները թույլ են տալիս ձեռք բերել գեղեցիկ, կուրծք, սլացիկ կառուցվածք, ձիգ մաշկ, ապա ինտիմ պլաստիկան թույլ կտա ինքնավստահություն զգալ, գեղեցկացնել կնոջ մարմնի ամենաթաքնված հատվածը:

Շատ կանանց համար ինտիմ պլաստիկան զգայնության վերականգնման միակ միջոցն է: Բավական տեղեկության պակասի և հարցի դելիկատ լինելու պատճառով շատ կանայք քիչ տեղեկություն ունեն ինտիմ պլաստիկայի մասին: Շատերն անգամ տեղյակ չեն ինտիմ պլաստիկայից: Յուրաքանչյուր կին ով երբևէ անհարմարություն է զգացել ինտիմ հատվածների պատճառով կարող է դիմել վիրաբույժի: Իրականացնելով ինտիմ պլաստիկա՝ կպարգևեք Ձեզ սեքսուալ հմայք և ներդաշնակ հարաբերություններ սիրելիի հետ:


Սեռական շուրթերի վիրաբուժություն

Որո՞նք են կանանց սեռական օրգանների վիրաբուժության հիմնական պատճառները - Սեռական շուրթերի վիրաբուժությունը բաժանում են 2 ասպեկտների՝ ֆունկցիոնալ և էսթետիկ։ Միջամտության տարածված պատճառ է հանդիսանում արտաքին սեռական օրգանների ոչ բավարար գեղեցիկ տեսքը։ Ամենատարածված խնդիրը փոքր սեռական շուրթերի առավել մեծ չափերն են արտաքին շուրթերի համեմատ և կախվում են վերջինից ցած։ Որոշ դեպքերում կանայք ցավ են զգում սեռական հարաբերությունների ժամանակ, հեծանիվ վարելիս կամ ձիարշավի ժամանակ․ դա ֆունկցիոնալ խնդիր է։ Սովորաբար միջամտության իրականացման պատճառ է սեռական մեծ շուրթերի արտաքին տեսքի դիսկոմֆորտը։ Պացիենտների մեծամասնությունը ցանկանում է փոքրացնել դրանք։

Սեռական շուրթերի վիրաբուժություն (լաբիոպլաստիկա) - Սեռական շուրթերի չափսերի փոքրացումը պարզ միջամտություն է։ Այն շատ անվտանգ է, իրականացվում է տեղային անզգայացմամբ, սակայն ընդհանուր անզգայացումը առավել նախընտրելի է։ Ամեն ինչ լավանում է 2 շաբաթվա ընթացքում, սակայն անհրաժեշտ է զերծ մնալ սեռական ակտիվությունից ևս 6 շաբաթ։ Վիրահատությունից հետո սպիներն աննկատ են։ Բարդությունների ռիսկը շատ ցածր է և, ինչպես այլ վիրահատությունների ժամանակ, իր մեջ ներառում է վարակների և արյունահոսության հավանականություն։ Զգայունությունն ամբողջությամբ կվերականգնվի 2 ամիս անց։ Արտաքին (կամ մեծ) սեռական շուրթերը նույպես կարող են լինել անոմալ մեծ և տգեղ արտահայտվել կիպ հագուստ կրելիս։ Դրանք կարող են ձևափոխվել կամ փոքրացվել ուղղակի կտրման ճանապարհով և հաջորդող ոչ մեծ սպին կարղ է թաքնվել ազդրի մեջ։ Բարդությունները և վերականգնման շրջանը նույնն են, ինչ փոքր շուրթերի միջամտության դեպքում։ Վիրահատությունները կարող են իրականացվել նաև ամբուլատոր ռեժիմով։

Ցայլքի փոքրացում - Արտաքին սեռական շուրթերից և ծլիկից վեր գտնվող հատվածը կոչվում է ցայլք։ Այս հատվածը նույնպես կարող է լինել անոմալ մեծ և արտահայտվել կիպ հագուստ կրելիս, ինչը կարող է դիսկոմֆորտի պատճառ դառնալ։ Միջամտությունն իրենից ներկայացնում է ոչ մեծածավալ լիպոսակցիա՝ առանց ակնառու սպիերի և վերականգնվում է մի քանի օրերի ընթացքում։



G-կետի մեծացում

Ի՞նչ է G-կետի ներարկումը - G-կետի ներարկումը Երևանում՝ Հայաստանում․ այս միջամտությունն կատարվում է G-կետի մեծացման համար՝ կոլլագենի ներարկման օգնությամբ, և իրականացվում է գրասենյակում։ G-կետի ներարկումը ապահովում է արգանդի պատի ամենազգայուն հատվածի զգայունության ուժեղացումը։ Նյարդային վերջավորությունների որոշ մասը, որոնք կապված են սեռական հաճույքի հետ, կենտրոնացված են ծլիկում կամ G-կետում։ Որոշ կանայք չունեն զգայունություն G-կետում այն ժամանակ, երբ ուրիշները համարում են, որ դա շատ զգայուն գոտի է։ Ներարկումը առավել արդյունավետ է այն կանանց մոտ, ովքեր արդեն ունեցել են բարձր զգայունություն այդ գոտում։ Արգանդի պատին այդ գոտու ծավալի մեծացումը և կորնթարդությունը լավացնում են զգացողությունները և բարձրացնում նրա գրգռումը սեռական հարաբերությունների ժամանակ։

Ինչպե՞ս է աշխատում G-կետի ներարկումը - Մենք քաջ գիտակցում ենք, որ խորհրդատվության ժամանակ այս պրոցեդուրայի քննարկումը մի փոքր վախենալու է և անհարմար է։ Միջամտության վերաբերյալ հիվանդներն ունենում են բավականին շատ հարցեր, ինչպիսին է օրինակ G-կետի ներարկումը, կամ անգամ սեքսուալ էսթետիկայի կամ արգանդային երիտասարդեցման հետ ոչ մի կապ չունեցող հարցեր, սակայն նրանք հաճախ ամաչում են հարցնել։ Մենք համառորեն աշխատել ենք այդ ուղղությամբ, որպեսզի խորհրդատվությանն ընթացքը դարձնենք լարվածությունից ու վախից հնարավորինս զերծ։ Նման դեպքերում հաճախ նախընտրելի է խորհրդատվությունն միջամտությունը նշանակել միևնույն օրը։ Դա նշանակում է միայն մեկ այց․ կարճ խորհրդատվություն պրոցեդուրայի և ցանկալի արդյունքների մասին, այնուհետև թեթև անզգայացում, մի փոքր ներարկում, և մեկ ժամից կարող եք տուն գնալ։ Այլ բառերով դա ֆիլլերի ներարկում է G-կետ։

ֆիլլերի կիրառումը G-կետի ներարկման համար - Սովորաբար մենք օգտագործում ենք հիալուրոնաթթվի ֆիլլերներ, ինչպիսիք են Juvederm-ը Երևանում, բայց մենք կատարել ենք G-կետի ներարկման մի շարք միջամտություններ՝ G-կետի հատված ներարկելով պացիենտի ճարպը։ Այս երկու ֆիլլերներն էլ ունեն իրենց առավելությունները և թերությունները։ Հիալուրոնաթթուն հանդիսանում է գրասենյակային պայմաններում արդյունքի հասնելու համար ամենահեշտ տարբերակ, որի տևողությունը կազմում է մի քանի րոպե։ Դուք գրասենյակում կանցկացնեք ընդամենը 20-30 րոպե, իսկ արդյունքը կարող է պահպանվել 9 ամիս կամ ավելի երկար։ Հիալուրոնաթթվի ներարկումը կարելի է կրկնել մի քանի ամսից՝ հետագայում կատարելագործելով սեռական կյանքը, առանց սպիների և կողմանկի այլ բարդությունների առաջացման։ Հիալուրոնաթթուն հանդիսանում է մարդկային օրգանիզմի հետ համատեղելի բնական բաղադրիչ, և ժամանակի ընթացքում ներարկման արդյունքն ավելի է լավանում, քանի որ հիալուրոնաթթուն ներծծում է հեղուկը՝ գեներացնելով լրացուցիչ ծավալ։

Պացիենտի զտած ճարպի օգտագործումը - Հիալուրոնաթթվի ներարկման հետ համեմատած G-կետի ներարկման իրականացումը պացիենտի ճարպի կիրառմամբ տևում է մի քանի րոպե ավել, սակայն արդյունքը հիասքանչ է։ Սրա արդյունքը ևս տևում է 9 ամիս կամ ավելի երկար (հաճախ դառնում է մշտական) և արդյունքի բարելավման համար կարելի է միջամտությունը կրկնել որոշ ժամանակ անց։ Ճարպի օգտագործման առավելություններից մեկն էլ այն է, որ այն կարող է հեշտ կիրառվել այլ վիրահատությունների ժամանակ։ Եթե մենք կատարում ենք այլ հատվածների լիպոսակցիա, ապա ինչո՞ւ ճարպի մի մասը չփոխանցենք G-կետին, որպեսզի կատարելագործենք սեռական բավարարվածությունը։ Այս ներարկումը պահանջում է մի քանի խորանարդ ճարպ (1-5сс), բայց ճարպի հեռացման պրոցեդուրայում սովորաբար հեռացվում է 20-30 сс։ Մենք այն անվանում ենք «հեղուկ ոսկի», քանի որ այն պացիենտի սեփական ճարպն է՝ ցողունային բջիջների և հյուսվածքների խտության գործակիցը և կարող է օգտագործվել մարմնի որոշ հատվածների (ներառյալ G-կետը, դեմքի և շրթունքների հատվածը, մեծ և փոքր սեռական շուրթերը) մեծացման, ինչպես նաև ձեռքերի երիտասարդացման համար։ Որպես ճշտում՝ նշենք, որ G-կետի ներարկումը հանդիսանում է կարճ, պարզ, անցավ միջամտություն, որը կատարվում է գրասենյակում և կարող է իրականացվել անմիջապես խորհրդատվության օրը։ Ռիսկի և բարդությունների քիչ հավանականություն ունեցող միջամտության արդյունքում Կանայք բացահայտում են նոր, սրացված զգացողություններ սեռական հարաբերություններում։



Հեշտոցի երիտասարդացում

Հեշտոցի երիտասարդացումը կոսմետիկական վիրաբուժական ձգում է։ Շատ կանանց մոտ 2-3 ծննդաբերություններից հետո նկատվում է հեշտոցի մկանների որոշակի թուլություն։ Դա նկատվում է հեշտոցի բացվածքը համեմատելիս ծննդաբերություններից առաջ և հետո․ այն դառնում է եռանկյունի, այն դեպքում, երբ ժամանակին ուղղահայաց էր։ Որոշ կանայք նշում են, որ իրենք սեռական հարաբերությունների ժամանակ չեն զգում առաձգականություն և անհանգստանում են, որ դա կարող է զգալ նաև իրենց զուգընկերը։ Հաճախ ասում են, որ հեշտոցային մկանները լայնանուն են։ Այդուհանդերձ, հեշտոցի պատի մկանները տեղակայված են երկայնակի (վերև-ներքև), այլ ոչ թե շրջանով, և իրականում չեն լայնանում։ Սակայն գոյությում ունի թելքավոր հյուսվածք, որը գտնվում է շուրջը, հենց այն էլ ձգվում է։

Շեքի մարմինը սրբանի և հեշտոցի արանքում գտնվող հատվածն է և հեշտոցի հետին պատին տալիս է ամրություն: Շեքը հաճախ վնասվում է ծննդաբերության ժամանակ՝ պատռվածքներից։ Փոքրացված շեքը ծառայում է հեշտոցի ամուր հենք և նեղացնում է այն։ Կեգելի վարժությունները կոնքի հատակի մկանների համար օգտակար կլինեն անզսպության հետ խնդիրների դեպքում կամ պրոլապսի կանխման համար, բայց վարժությունները չեն նեղացնում հեշտոցը։ Պատերը կարող են այնքան թուլացած լինել, որ հնարավոր է միզապարկի իջեցման ռիսկ կամ ուղիղ աղիքի պրոլապս դեպի հեշտոց։ Թեկուզ սա համակցված վիրահատություն է, հարցերի դեպքում Դուք պետք է խորհրդակցեք Ձեր գինեկոլոգի հետ։

Համարվում է, որ կնոջ մոտ օրգազմի ազդակները 95%-ով ծնվում են ուղեղում և 5%-ով ծլիկի շրջանում։ Մի կողմից կարելի է հասկանալ, որ լայնացած հեշտոցը չի ստանում այդ ազդակները, մյուս կողմից կարելի է համարել, որ դրա պատճառը շատ «փոքր» առնանդամն է։ Եվ այն անհանգստությունը, որ Ձեր զուգընկերը չի ստանում նույն բավարարվածությունը սեռական հարաբերությունից, միշտ չէ, որ անհիմն է։ Բայց և պարզվում է, որ ընդհանուր առմամբ փոքր առնանդամ ունեցող տղամարդիկ սեռական հարաբերություններից ստանում են նույն հաճույքը։ Այնուամենայնիվ, ինչպես բոլոր կոսմետիկ միջամտությունները, այս միջամտությունը ևս իրականացվում է Ձեր հարմարավետության և ինքնավստահության բարձրացման համար։ Դուք ինքներդ կզգաք ձգվածությունը․ավելին, եթե ինքնագնահատականը բարձրանա, և Ձեզ առավել ինքնավստահ և սեքսուալ զգաք, ապա Ձեր սեռական կյանքը նույնպես կսկսի բարելավվել։

Մաշկը կհեռացվի հետին պատից և հեշտոցի բացվածքից։ Կտրվածքը կփակվի կիրառելով ներծծվող կարեր։ Շարժական կամ լուծվող փաթեթը պրոցեդուրայից հետո կտեղադրվի ներսում։



Միջամտությունից հետո

Միջամտությունից հետո նորմալ է ունենալ որոշակի դիսկոմֆորտ, արյունազեղում, ուռածություն և արտադրություն։ Անզգայացնող դեղամիջոցները պետք է լինեն բավարար։ Շատ ուժեղ ցավերի դեպքում դիմեք գրասենյակ։ Որպեսզի աջակցեք աղիների ճիշտ աշխատելուն, օգտագործեք մեծ քանակությամբ ջուր, ապուրներ, բանջարեղեններ և մրգեր։ Այդ շրջանում ավելի նախընտրելի է բամբակյա ներքնազգեստ, քան ստրինգեր։ Ցանկալի է մի քանի շաբաթ օգտագործել հիգիենիկ միջադիրներ։ Առաջին 2 օրը Դուք կարող եք վիրահատական միջամտության ենթարկված հատվածում օգտագործել սառույցով փաթեթներ։

Արտադրությունը, որպես կանոն, կլինի արյունոտ, այնուհետև ձեռք կբերի կաթնագույն երանգ, հնարավոր է մի քանի շաբաթով։ 7-10 օրից հնարավոր է լինեն «հին արյան» կուտակումներ՝ արտահայտված շագանակագույն արտադրության տեսքով, մի քանի օր տևողությամբ։ Դա նորմալ երևույթե: Եթե արտադրությունը ունի տհաճ հոտ, անհապաղ կապվեք բժիշկ Կարեն Դանիելյանի կամ մեր երևանյան գրասենյակի հետ։

Առաջին շաբաթվա ընթացքում Դուք պետք է թեթև վերաբերվեք Ձեր վիճակին։ Դուք կարող եք լոգանք ընդունել։ Ցանկացած գործողությունից, որը պահանջում է լարվածություն, օրինակ ակտիվ վարժություններ, փոշոկուլով մաքրություն, ծանրության բարձրացում պետք է խուսափել 4-6 շաբաթների ընթացքում։ Ակտիվությունը պետք է աճի աստիճանաբար, Ձեր կոմֆորտի մակարդակի շրջանակներում։

Շատ մարդիկ նախընտրում են սպասել սեռական հարաբերություններին 6 շաբաթ։ Սակայն 4 շաբաթ անց Դուք կարող եք փորձել քսուքի կիրառմամբ մատներով զգույշ լայնացնել հեշտոցը։ Շատ կանայք վիրահատական միջամտությունից հետո՝ սեռական հարաբերությունից առաջ, նախընտրում են օգտագործել փոքր չափի, քսուքով պատված հեշտոցալայնիչ։ Տամպոնների օգտագործումից պետք է խուսափել 6 շաբաթ։