• Լիպոսակցիա

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • Լիպոսակցիա

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • Լիպոսակցիա
    ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ
  • Լիպոսակցիա

    ԼԻՊՈՍԱԿՑԻԱ

ԼԻՊՈՍԱԿՑԻԱ

Զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 24:00 + (37410) 370 - 370 հեռախոսահամարով

Մեդեսի գրասենյակ

Առցանց գրանցում

Եթե երկարաձիգ և հյուծիչ մարզումներից, դիետաներից հետո արդյունքը չեք նկատում, ապա պետք չէ հուսահատվել, այլ պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք փնտրել: Լավագույն տարբերակը պլաստիկ վիրաբույժի օգնությանը դիմելն է, ով կարող է Ձեր բոլոր խնդիրներին ճիշտ լուծում տալ: Լիպոսակցիան ամենարադյունավետ տարբերակն է ավելորդ ճարպից ազատվելու և անթերի կառուցվածք ունենալու համար: Մարմնի կառուցվածքը մեզ ծնողներից անցնում է գեներով: Այդ պատճառով նույնիսկ նորմալ քաշի դեպքում մարդ կարող է ունենալ տգեղ ձեռքեր, ազդրեր, ծնկներ, այտեր պարանոց և մարմնի այլ մասեր: Գեղեցիկ կառուցվածք ունենալու միակ միջոցը այս պարագայում լիպոսակցիան է: Վիրաբույժի հմուտ ձեռքերը Ձեզ կպարգևեն անթերի կառուցվածք:


Ցուցումներ

Ճարպային կուտակումների հեռացում որովայն պարանոց ծնկներ գալիֆե ինչպես նաև այտեր, ձեռքեր

Պլաստիկ վիրաբուժության տեխնիկա

Լիպոսակցիան անցկացվում է վիրահատարանում, փոքրիկ կտրվածքների իրականացումով (0.5սմ): Դա վիրահատական մեթոդ է, որն իրականացվում է վակուումի միջոցով: Վերքերը կարում են կամ սոսնձում: Այսօր լայն տարածում է գտել ուլտրաձայնային և լազերային լիպոսակցիան, բայց այս մեթոդները ոչ միշտ են համապատասխանում հաճախորդին: Խորհրդատվության համար դիմեք պլաստիկ վիրաբույժի:

Պլաստիկ վիրաբուժության տևողությունը

Պլաստիկ վիրաբուժության ժամանակահատվածը կախված է անցանկալի ճարպի քանակից, ըստ հեռացվող ճարպի քանակի այն կարող է տևել 25 րոպեից մինջև մի քանի ժամ:

Հետվիրահատական շրջան

Վաղ հետվիրահատական շրջանում հաճախորդը դեռ զգում է որոշակի ցավ, որն անցկացվում է անալգեզիկների միջոցով: Մի քանի օր անց ցավի զգացողությունը կլքի Ձեզ: Հիանալի արդյունք ստանալու և հետագա խնդիրներից խուսափելու համար հետևեք բժշկի ցուցումներին: Լիպոսակցիայից հետո անհրաժեշտ է կրել ձգող ներքնազգեստ: 4-5 օր անց կարող եք անցնել կյանքի բնականոն հունին: Մեկ ամիս խորհուրդ է տրվում չզբաղվել մարզաձևով և չբարձրացնել ծանր իրեր:

Արդյունքը

Վիրահատությունից 1 ամիս անց կարող եք վայելել Ձեր անթերի կառուցվածքը: Օրգանիզմի ամբողջական ադապտացումը տեղի կունենա վիրահատությունից 6-8 ամիս անց: