• Ականջախեցու պլաստիկա

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • Ականջախեցու պլաստիկա

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • Ականջախեցու պլաստիկա
    ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ
  • Ականջախեցու պլաստիկա

    ՕՏՈՊԼԱՍՏԻԿԱ

ՕՏՈՊԼԱՍՏԻԿԱ (Ականջախեցու պլաստիկա)

Զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 24:00 + (37410) 370 - 370 հեռախոսահամարով

Մեդեսի գրասենյակ

Առցանց գրանցում

Օտոպլաստիկան՝ պլաստիկ վիրահատություն է, որի նպատակն է վերացնել դեֆորմացիաներն ու բարելավել ականջակոնքերի ձևը: Ականջակոնքի ձեւախախատումից (լայնականջությունից) կամ ականջակոնքերի անհամաչափությունից տառապում են ամենատարբեր տարիքի մարդկիկ:

Հաճախ լայնականջությունը՝ շրջապատի ծաղրանքի, հոգեկան անհարմարավետության և դպրոցին դժվար հարմարվելու պատճառ է հանդիսանում: Բոլորովին կարիք չկա թաքցնել լայնականջությունը մազերի կամ գլխի ծածկոցի տակ, խորհուրդ ենք տալիս Ձեզ համարձակվել ականջների ձևի և չափի արմատական փոփոխությանը:

Ականջախեցու պլաստիկան անցկացնում են 6-7 տարեկանում, երբ ընդհանուր առմամբ ականջախեցու աճը կանգ է առնում: Այսօր բազում մեթոդներ են հայտնի, որոնք հիանալի արդյունք են տալիս: Մեթոդի ընտրությունը կախված է հաճախորդի տարիքից, թերության տեսակից և հյուսվածքների կառուցվածքից: Առավել հանդիպող թերության տեսկաը թերզարգացվածությունն է կամ չափազանց մեծ ականջամանը: Ձևի շտկման համար կատարում են կտրումներ, եթե ականջամանը չափազանց մեծ է, ապա մի մասը հեռացնում են:


Ցուցումներ

Օտոպլաստիկան կամ ականջների պլաստիկան սովորաբար իրականցվում է լոշտակության վերացման կամ մեծ ականջախեցիների փոքրացման նպատակով: Չափազանց ընդգծված լոշտակությունը, ականջների ասիմետրիան, ականջախեցիների մեծ չափսը նկատելի էսթետիկ դեֆեկտներ են, որոնք կարող են լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացնել դեռևս փոքր տարիքում: Քանի որ ականջները գրեթե վերջնականապես կազմավորվում են մինչև 6 տարեկանը, օտոպլաստիկան ավելի հաճախ արվում է 6-ից 14 տարեկան երեխաներին: Այնուամենայնիվ, որևէ տարիքային սահմանափակում գոյություն չունի, և կարելի է վիրահատվել ավելի մեծ տարիքում նույնպես: Վիրաբույժների մեծ մասը խորհուրդ են տալիս ծնողներին չստիպել իրենց երեխաներին վիրահատվել: Անհրաժեշտ է, որպեսզի երեխան ինքը նման ցանկություն հայտնի, քանի որ այդ դեպքում պրոցեսն ընթանում է ավելի հեշտ և հանգեցնում լավ արդյունքների:

Հակացուցումներ

Ականջների քրոնիկական վարակիչ հիվանդություններ, սուր վարակիչ հիվանդություններ, արյան մակարդման համակարգի հիվանդություն, շաքարախտ

Ինչպե՞ս է կատարվում օտոպլաստիկան:

Օտոպլաստիկան կրում է զուտ էսթետիկ բնույթ և ոչ մի առնչություն չունի ականջի լսողության ֆունկցիայի հետ: Երեխաներին արվում է ընդհանուր անզգայացման տակ (անեսթեզիոլոգի խորհրդատվությամբ), իսկ մեծահասակներին` տեղային, որի պայմաններում հիվանդը վիրահատության ավարտին կարողանում է որոշ շտկումների պահանջ ներկայացնել` ականջի մի փոքր հեռացման կամ մոտեցման: Քթի, աչքերի և այլ պլաստիկ վիրահատություններ կատարելիս, հարկավոր է ժամանակ, որպեսզի վիրահատության վերջնական տեսքը երևա, սակայն օտոպլաստիկայի դեպքում, հենց վիրահատության ավարտին վերջնական արդյունքն երևում է, որը պահպանվելու է ամբողջ կյանքում: Վիրահատությունից առաջ հիվանդի և բժշկի միջև կատարվում են որոշակի քննարկումներ վիրահատության վերաբերյալ. բժշկի կողմից հիվանդին ներկայացվում է այն ամենը, ինչը հնարավոր է անել` ելնելով բժշկի հմտությունից և արդի սարքավորումների արդյունավետությունից: Սակայն այս պարագայում քննարկումներն այդքան էլ էական չեն, քանի որ գոյություն ունեն նորմատիվներ` սահմանված բոլոր մարդկանց համար: Գլուխ- ականջային անկյան դիրք` ականջի հեռավորությունը գլխի ամենահեռադիր կետից, որն էլ կախված է գլխի և ականջի չափսերից: Ականջը պետք է գլխից հեռու լինի 18-21մմ, որի դեպքում գրեթե միշտ ստանում ենք գերազանց արդյունք: Երկու ականջի վիրահատությունը հիմանականում տևում է 1ժամ 30 րոպե և 7 օր անց հիվանդը լիովին ապաքինվում է:

Հետվիրահատական առաջարկություններ

Վիրահատուության ավարտից հետո վիրակապում են հատուկ էլաստիկ վիրակապով: Վիրակապը փոխում են հաջորդ օրը: 10-ը օր շարունակ անհրաժեշտ է կրել վիրակապը, իսկ հաջորդ 10-ը օրերի ընթացքում միայն՝ գիշերը: Վիրահատությունը անցկացնում են տեղային անզգայացումով, տևողությունը՝ 1 ժամ, կարերի հեռացումը՝ 8 օրից, ստացիոնարում անցկացնել 1-2 ժամ: Երեխաների պարագայում խորհուրդ է տրվում ծնողներին զգուշացնել ուսուցիչներին չձգել երեխաների ականջները (առաջիկա ամիսներին այն վտանգավոր է և բացարձակ արգելվում է):