• ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ
    ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ
  • ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ

    ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ

ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ

Զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 24:00 + (37410) 370 - 370 հեռախոսահամարով

Մեդեսի գրասենյակ

Առցանց գրանցում

ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ Այսօր ռինոպլաստիկան վիրաբուժական միջամտության ամենապահանջված ձևերից մեկն է: Այն կոչված է ուղղել բնածին և ձեռքբերովի ձևայլայլումները, ինչպես նաև վերացնել քթի շնչառական խնդիրները: Ռինոպլաստիկան հավասարապես արդյունավետ կիրառվում է թե տղամարդկանց և թե կանանց մոտ, ինչպես նաև երեխաների շրջանում: Ընդ որում, մանկական ուղղումներն անցկացվում են բացառապես բժշկական պատճառներով, այն ժամանակ երբ մեծահասակների մոտ դրանք կարող են իրականացվել ըստ ցանկության՝ երբ անհրաժեշտ է ստանալ դեմքի հիմնական զարդի գեղեցիկ տեսքը:


Ռինոպլաստիկա


Հիմնականում այն կատարվում է դեմքի էսթետիկ տեսքն ապահովելու և առավել գրավիչ դարձնելու համար: Ավելի քիչ են այն դեպքերը, երբ պացիենտն ունի, օրինակ, շնչառական խնդիրներ, որոնց պատճառն են կառուցվածքային շեղումները կամ տարած վնասվածքները: Ռինոպլաստիկայի պոտենցիալ թեկնածուների մեծամասնությունը չունի առողջական խնդիրներ և մեզ մոտ իրականացվող մանրակրկիտ կոնսուլտացիայի շնորհիվ իրատեսորեն է գնահատում ապագա վիրահատության արդյունքը, որը կատարվում է 3D մոդելավորվան շնորհիվ: Կոնսուլտացիայի ընթացքում գնահատվում է պացիենտի ընդհանուր առողջական վիճակը, դիմագծերի առանձնահատկությունները և տեղային հյուսվածքների վիճակը: Հաշվի է առնվում նաև հոգեբանական պատրաստվածությունը: Մենք օգնում ենք ընտրել օպտիմալ տարբերակ՝ ձեր դիմագծերին ներդաշնակություն հաղորդելու համար և պահպանել ձեր առողջությունը:

Վիրաատությունն իրագործվում է բաց կամ փակ տարբերակներով՝ կախված նպատակներից, պացիենտի անհատական հատկանիշներից և այլ գործոններից: Առաջին դեպքում դեպի ոսկրա-աճառային հյուսվածք մուտք ստանալու համար կտրվածքները կատարվում են քթի կոլումելայի շրջանում: Երկրորդ դեպքում կտրվածքներն իրականացվում են անմիջապես քթի խոռոչից, միջնապատի առաջային հատվածից:

Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացումով և կարող է տևել ընդհուպ մինչև 3 ժամ: Վիրահատության ավարտից հետո քթին դրվում է հատուկ վիրակապ, քթի խոռոչում տեղադրվում են տամպոններ, որոնք հեռացվում են 2 օրվա ընթացքում: Վիրահատությունից հետո 1-2 օր անհրաժեշտ է գտնվել կլինիկայում: Մեկ, երկու շաբաթների ընթացքում քիթն ընդունում է գեղագիտորեն հաճելի և ուղիղ ձև, իսկ վերջնական արդյունքը տեսանելի է դառնում 5-8 ամսից:

Եթե քթի միջնապատի կորությունը չափից ավելի մեծ է, քթի խոռոչները կարող են իրարից տարբերվել ձևով և չափերով, ինչը դժվարեցնում է շնչառությունը և ստեղծում է արտաքին քթի ասիմետրիա: Նման դեպքում հնարավոր է նաև համատեղել ֆունկցիոնալ վերականգնումը և պլաստիկ վիրահատությունը: Ցանկանում ենք շեշտել, որ գոյություն չունի «իդեալական քիթ» հասկացություն: Պարզապես, ռինոպլաստիկաի շնորհիվ հնարավոր է դառնում ավելի արտահայտիչ և ներդաշնակ դարձնել դիմագծերն, ընդգծելով դեմքի բնական գեղեցկությունը:

Ցուցումներ

Ռինոպլաստիկան կարող է իրագործվել ինչպես էսթետիկ, այնպես էլ բժշկա-վերականգնողական նպատակներով: Այս պրոցեդուրայի առանձնահատուկ սահմանափակումներ չկան, սակայն ցանկալի չէ ռինոպլաստիկա իրականացնել քանի դեռ դեմքի ձևավորման գործընթացը լիարժեք չի ավարտվել:
  • - քթի կորություն
  • - հաստ/կախ քթածայր
  • - մեծ քթանցքեր
  • - «թմբանման» քիթ
  • - բնածին կամ ձեռքբերովի ոսկրա-աճառային դեֆորմացիաներ:
  • Բոլոր վերոնշյալ թերությունները հնարավոր է շտկել ռինոպլաստիկայի միջոցով, որին նախորդում է լիարժեք ախտորոշումը՝ անոթաբանական ու անեսթեզիոլոգիական հետազոտում, անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ և այլն:


  • Հակացուցւմներ


    Ռինոպլաստիկա հնարավոր չէ իրականացնել հետեվյալ հակացուցումների պարագայում:
    • - Սրտի եւ արյան անոթների լուրջ հիվանդություններ
    • - լյարդի հիվանդություն
    • - սրտային անբավարարություն
    • - ասթմա
    • - քաղցկեղի ցանկացած տեղայնացման
    • - շաքարախտ
    • - ալերգիկ ռեակցիաներ դեղերի վրա
    • - հոգեկան խանգարումներ
    • - իմունային անբավարարության հիվանդություններ
    • - Սուր վարակիչ հիվանդություններ և այլ


    Առաջնային Ռինոպլաստիկա

    Խորհրդատվության փուլում, վիրաբույժը գնահատելով Ձեր քթի կառուցվածքային առանձնահատկությունները, կքննարկի վիրահատության հակացուցումները, հնարավոր վիրահատական և հետվիրահատական բարդությունները: Կբացատրի նաև սպասվելիք վերջնական էսթետիկ արդյունքին առնչվող մի շարք գործոնների կարևորությունը՝ ինչպիսիք են արտաքին քթի անհամաչափությունը, ոսկրա-աճառային յուրահատկությունները, մաշկի էլաստիկությունը և հաստությունը, պացիենտի տարիքը և այլն:

    Հետազոտության ընթացքում մի շարք լուսանկարներ կարվեն, որպեսզի կազմվի վիրահատության ծրագիրը, ինչպես նաև կկատարվի քթի և հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա:

    Եթե Դուք մինչ այդ տարել եք քթի որևէ վիրահատություն կամ վնասվածք եք ունեցել, եթե Դուք ալերգիկ եք կամ շնչառական խնդիրներ ունեք, անպայման հայտնեք այդ մասին: Հատուկ քննարկման կարիք ունեն նաև ծխելու հետ կապված հարցերը, ինչպես նաև դեղորայքի ընդունումը:

    Վիրաբույժը և անեսթեզիոլոգը Ձեզ խորհուրդներ կտան ինչպես պատրաստվել վիրահատությանը: Եթե հարցեր ունենաք, անպայման քննարկեք բժշկի հետ: Ռինոպլաստիկան իրականացվում է միայն ստացիոնար ՝ ընդհանուր անզգայացման պայմաններում:



    Երկրորդային Ռինոպլաստիկա


    Երկրորդային ռինոպլաստիկան կրկնակի վիրահատական միջամտություն է, որն անհրաժեշտ է, եթե առաջինից հետո արդյունքը գոհացնող չէ: Նախկին վիրահատությունից պետք է անցնի ամենաքիչը 1 տարի:

    Երկրորդային ռինոպլաստիկայի ժամանակ հաճախ անհրաժեշտ է լինում քթի վնասված հատվածների վերականգնում, որը կատարվում է քթի միջնապատից կամ ականջախեցուց վերցված աճառային հյուսվածքով:

    Կանխորոշումներն արվում են նախորդ վիրահատության մասին տվյալներ ունենալուց հետո: Մանրամասն հետազոտվում են արտաքին քթի և քթի խոռոչի կառուցվածքները: Կոնսուլտացիայի ժամանակ պետք է մանրամասն քննարկել հնարավոր բարդությունները, ռիսկերը և սպասելիքները:



    Հետվիրահատական շրջան

    Արդյունքում քթին դրված է լինում ֆիքսող վիրակապ, քթի խոռոչներում տեղադրված են լինում խողովակներ: Քթի և հետքթային շրջանում հնարավոր են այտուց և կապտուկներ, քթից արյունալորձային արտադրություն:

    Հետևելով բուժող բժշկի խորհուրդներին և նշանակումներին՝ հետվիրահատական շրջանը կդարձնեք անվտանգ և հարմարավետ: 7 օրից կատարվում է առաջին վիրակապությունը, որի ժամանակ հանվում են ֆիքսող թերմոպլաստը, կարերն ու խողովակները: Փակցվում են թղթե կպչուն պլաստիրներ, որոնք հանվում են 5-7 օր հետո:

    Վիրահատությունից 14-15 օր հետո պացիենտը արդեն առանց կապտուկների և այտուցների է: Սակայն կարող են դիտվել որոշակի անհարմարություններ՝ և՛ տեսքային, և՛ ֆունկցիոնալ, քանի դեռ չի ավարտվել նոր քթի ձևավորումը: Հետվիրահատական շրջանում տարազգացողություններն ու այտուցները անհետանում են տարբեր արագությամբ՝ կախված մաշկի և լորձաթաղանթի առանձնահատկություններից: Մեծամասամբ քթի վերջնական տեսքը ռինոպլաստիկայից հետո ձևավորվում է 1-2 տարի անց: