• ԴԵՄՔԻ ՁԳՈՒՄ

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • ԴԵՄՔԻ ՁԳՈՒՄ

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • ԴԵՄՔԻ ՁԳՈՒՄ
    ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ
  • ԴԵՄՔԻ ՁԳՈՒՄ

    ԴԵՄՔԻ ՁԳՈՒՄ

Դեմքի Մաշկի Ձգում

Զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 24:00 + (37410) 370 - 370 հեռախոսահամարով

Մեդեսի գրասենյակ

Առցանց գրանցում

Դեմքի ձգման պլաստիկ վիրաբուժության այս եղանակն ուղղված է թուլացած մաշկի հեռացմանը, կնճիռների, քթի և շուրթերի հատվածի ծալքերի հարթեցմանը, ինչպես նաև մաշկի ծերացման այլ նշանների շտկմանը: Վիրահատության ընթացքում հեռացվում է ավելորդ ճարպը: Դեմքի ձգման համար իդեալական տարիք է համարվում 40-60-ը, հենց այս շրջանում է սկսվում մաշկի ծերացման գործընթացը, բայց այն դեռ պահպանում է էլաստիկությունն ու վերականգնվելու հնարավորությունը, իսկ ոսկորային կառույցների վրա դեռ առկա չեն տարիքային կոպիտ փոփոխությունները: Ըստ ցուցումների կրկնակի վիրահատություը հնարավոր կլինի 7-10 տարի հետո: Դեմքի ձգման հիմնական նպատակն է կնճիռների հարթեցումը (գլխավորապես պարանոցի և այտերի հատվածում)


Ցուցումներ

Մասնագետները ռացիոնալ և հիմնավորված են համարում հետևյալ ցուցումները. Դեմքի փափուկ հյուսվածքների թուլացում; Հոնքերի և ճակատի մաշկի թուլացում; Աչքերի անկյունների կնճիռներ; Վառ արտահայտված ծալքեր քթի և շուրթերի հատվածում; Երկրորդ կզակի առկայություն; Ուղղաձիգ կնճիռների առկայություն; «Բրիլներ», ինչը օվալաձև դեմքին ալիքաձև տեսք է տալիս:

Հակացուցումներ

Ուռուցքաբանական կամ ինֆեկցիոն հիվանդություններ; Սուր, խրոնիկ հիվանդություններ; Շաքարախտ; Արյունահոսության հետ կապված խնդիրներ: Ցուցումներին և հակացուցումներին առավել մանրամասն ծանոթանալու համար Ձեզ կօգնի մասնագետի խորհրդատվությունը: Տվյալ հաճախորդի առողջական վիճակին ծանոթանալուց հետո միայն բժիշկը կարող է կատարել եզրակացություն և անցկացնել վիրահատություն, սակայն անշուշտ վերջնական որոշումը հաճախորդինն է, ով պարտադիր ստորագրում է համաձայնագիր, որտեղ նշված են հնարավոր վտանգները:

Դեմքի ձգման պարզ մեթոդ

Վիրաբուժության ընթացքում վիրաբույժը ուղղում է դեմքի հյուսվածքների դիրքը, ֆիքսում և կտրում մաշկի ավելորդ մասերը: Կտրվածքների հատվածները որոշվում են խորհրդատվության ժամանակ: Որպես կանոն դրանք հետագայում մնում են աննկատ, իսկ արդյունքը կհիացնի Ձեզ 7-8 տարի: SMAS մեթոդով դեմքի ձգումն անցկացվում է վերին մկանային ապոներվիկ շերտի օգնությամբ, որը գտնվում է խորը մաշկի տակ և մաշկի պաշտպանման ֆունկցիան է կատարում: Նմանատիպ վիրահատությունը տեղի է ունենում ապոներվիկ մկանային շերտի ձգման հաշվին: Տարբերակում են SMAS-լիֆթինգի երկու եղանակ՝1. Վիրաբուժական 2. Ոչ վիրահատական: Նպատակահարմար է ոչ վիրահատական մեթոդն օգտագործել տարիքային չափավոր փոփոխությունների ժամանակ, որն անցկացվում է ուլտրաձայնային բուժման միջոցով, իսկ ավելի արտահայտված փոփոխութունների ժամանակ օգտագործվում է վիրաբուժական մեթոդը, որն ուղղված է մաշկի աելորդ շերտի հեռացմանը: Էնդոսկոպիկ-լիֆթինգ Այս մեթոդը թույլ է տալիս շտկել դեմքի և պարանոցի հյուսվածքների տեղային արատները: Էնդոսկոպիկ-լիֆթինգի անցկացման համար հարմար տարիք է 30-45: Ձգման այս մեթոդն անցկացվում է դեմքի և ճակատի միջին հատվածների համար, ինչը թույլ է տալիս հեռացնել ճակատային հատվածի կնճիռները և վերացնել աչքերի անկյունների կնճիռները: Վիրահատությունը կատարվում է էնդոսկոպ սարքի միջոցով: Էնդոսկոպիկ-լիֆթինգի արդյունքը Ձեզ կհիացնի 5 տարի: