• Կրծքագեղձի մեծացում

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • Կրծքագեղձի մեծացում

    ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • Կրծքագեղձի մեծացում
    ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ
  • Կրծքագեղձի մեծացում

    ՄԱՄՈՊԼԱՍՏԻԿԱ

ՄԱՄՄՈՊԼԱՍՏԻԿԱ (Կրծքագեղձի մեծացում, կրճատում)

Զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 24:00 + (37410) 370 - 370 հեռախոսահամարով

Մեդեսի գրասենյակ

Առցանց գրանցում

Կրծքի մեծացում ակնհայտ տեսողական էֆեկտով հնարավոր է միայն պլաստիկ վիրահատության օգնությամբ: Այլ մեթոդներ չեն տալիս ցանկալի արդյունքը՝ դա ավելի լավ է հասկանալ միանգամից: Կրծքի մեծացման առաջին վիրահատությունները կատարվել են դեռևս XIX դարի 90-ականներին: Սակայն դրանք ավելի շատ հիշեցնում էին էկզեկուցիա համեմատած նրան, թե ինչ է առաջարկում այսօրվա բժշկությունը: Կրծքի մեծացման ցանկալի արդյունքը ստանում էին հեղուկ պարաֆինի, բնական կաուչուկի և կենդանական ծագման ճարպային հյուսվածքի ներարկման միջոցով: Մեր օրերին անցկացվող կրծքի վիրահատությունները ոչ մի կապ չունեն այն ժամանակների կասկածելի փորձերի հետ, բացառությամբ մի նպատակի՝ իրականացնել յուրաքանչյուր կնոջ ցանկությունը ունենալ իդեալական մարմին:


Ցուցումներ

Կրծքագեղձի պլաստիկա, կրծքերի ծավալի մեծացում, մամմոպլաստիկա: Պլաստիկ վիրաբուժության այս մեթոդը թույլ է տալիս փոխել կրծքերի ձևն ու ծավալը: Մամմոպլաստիկայի օգնությամբ կարելի է լուծել յուրաքանչյուր խնդիր կապված կրծքագեղձերի ձևի և չափի հետ: Աուգմենտացիան թուլ է տալիս մեծացնել կրծքգեղձերի ծավալը, կնոջ կառուցվածքը դարձնում է ավելի գրավիչ: Կրծքագեղձերի վիրաբուժության ամենատարծված ձևը դրանց ծավալի մեծացումն է: Կրծքագեղձի պլաստիկան անցկացվում է ընդհանուր անզգայացումով: Վիրահատության տևողությունը 2 ժամ: 7-10 օր հետո վիրակապը հանում են: Մեկ ամսվա ընթացքում պետք է կրել հատուկ կրծքկալ, խորհուրդ է տրվում նաև խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Գեղեցիկ կուրծքը դա այն է,ինչով իրավմամբ հպարտանում է դրա կրողը,այն, ինչը սևեռում է տղամարդկանց հիացական և կանանց նախանձելի հայացքները: Սակայն պետք է նայել իրականությանը`ոչ բոլոր կանայք կարող են հպարտանալ պիրկ և փարթամ կրծքերով: Կրծքերի չափազանց մեծ կամ փոքր չափերը, դրանց կախ ընկնելը հղիությունից հետո, կերակրումը, տարիքային փոփոխությունները կամ կտրուկ նիհարումը հանդիսանում են առավել հաճախ հանդիպող խնդիրները: Լուծել այդ խնդիրները կօգնեն կրծքագեղձերի բազմաթիվ պլաստիկ վիրահատությունները և փորձառու պլաստիկ վիրաբույժը: Ի դեմս նրանց, ովքեր ցանկանում են մեծացնել կրծքերը, կան անհատներ, ովքեր ուղղակի տենչում են դրանք դարձնել ավելի փոքր: Չափազանց մեծ կրծքերը հաճախ հանդիսանում են հոգեբանական խնդիրների առաջացման պատճառ, որոնք երբեմն հանգեցնում են բժշկական խնդիրների: Առաջին հերթին մեծ կուրծքը ավելորդ ծանրաբեռնում է ողնաշարը, ինչի հետևանքով հաճախ կանայք տառապում են գլխացավերից, ինչպես նաև ցավերից ողնաշարի պարանոցային և կրծքային հատվածներում: Մեծ կրծքեր ունեցող կանանց համար դժվար է ընտրել զգեստ և ներքնաշոր, ինչպես նաև ծագում են խնդիրներ սպորտով զբաղվելիս: Եվս մեկ տհաճ հավելում չափազանց մեծ կրծքերին հանդիսանում է ավելորդ քրտնարտադրությունը հենց կրծքի տակ: Ահա ինչու ռեդուկցիոն մամոպլաստիկան դասվում է այն վիրահատությունների թվին, որոնք կատարվում են բժշկական ցուցումներով: Ռեդուկցիոն մամոպլաստիկան թույլ է տալիս ոչ միայն զգալիորեն փոքրացնել կուրծքը, այլ նաև վերականգնել արեոլան և պտուկը:

Վիրահատության հակացուցումները.

Վիրահատության հակացուցում հանդիսանում են ներքին օրգանների հիվանդությունները, շաքարային դիաբետը, ինչպես նաև ինֆեկցիոն և օնկոլոգիական հիվանդությունները: Ռեդուկցիոն մամոպլաստիկան հակացուցված է չավարտված կաթնարտադրությամբ կանանց, այդ պատճառով վիրահատությունը պետք է պլանավորել ծննդաբերությունից 6-12 ամիս անց: Կրծքերի փոքրացմանն ուղղված վիրահատությունը ցուցված չէ մինչև 18 տարեկան անձանց և կանանց, ովքեր նպատակադրվել են հղիանալ, քանզի հավանական է կրծքային կերակրման հետ խնդիրների առաջացումը:

Հետվիրահատական ժամանակահատվածը

Վիրահատություններն իրականացվում են ընդհանուր անզգայացման տակ և տևում են 2-4 ժամ, որոշ դեպքերում`ավելի երկար: Հիվանդանոցից դուրսգրումը կատարվում է որպես կանոն վիրահատությունից 2-3 օր անց: Վիրահատությունից 1.5-2 ամսվա ընթացքում անհրաժեշտ է կրել կոմպրեսիոն կրծքկալներ, սահմանափակել ձեռքերի շարժումները, խուսափել ֆիզիկական ակտիվությունից և ծանրությունների բարձրացումից: Բացի դա, արգելվում է այցելել բաղնիքն, սաունա և լողավազան: Աշխատանքի կարելի է վերադառնալ վիրահատությունից 1-2 ամիս հետո:

Վերջնական արդյունքը

Վերջնական արդյունքը ձևավորվում է վիրահատությունից հետո միջինը 2 ամսվա ընթացքում: Վիրահատության արդյունքները սովորաբար մշտական են, չնայած քաշի ավելացումը և հորմոնալ փոփոխությունները կարող են առաջացնել կրծքագեղձի ծավալի մեծացում: Լավագույն արդյունքների գրավականը բժշկի հսկողությունն ու խորհուրդներին հետևելն է:

Վիրահատության էությունը

Վիրահատության էությունը կայանում է գեղձային և ճարպային հյուսվածքների ավելցուկի հեռացման և պտուկը ավելի բարձր դիրք տեղափոխելու մեջ: Այս վիրահատության ընթացքում կարելի է նաև փոքրացնել արեոլան և պտուկը: Ռեդուկցիոն մամոպլաստիկան գործնականորեն միշտ համակցվում է վերձգումով (մաստոպեկսիա), որպեսզի խուսափենք կրծքագեղձերի հետագա իջեցումից:

Կրծքագեղձի մեծացում

Դա վիրաբուժական միջամտություն է՝ ուղղված կրծքի մեծացման, դեֆեկտի վերականգնման կամ համաչափության հասնելու համար։ Գոյություն ունեն իմպլանտ տեղադրելու 3 տարբեր մեթոդներ՝ կրծքի տակի հատվածում կտրվածքով, պտկային շրջանից կամ թևատակից։ Իմպլանտը տեղադրում են կրծքի մկանի կամ կաթնագեղձի հյուսվածքների տակ։ Վիրաբուժական կենտրոն Արզնի Էսթետիկայում՝ Հայաստանում, պրոցեդուրան տևում 1-2,5 ժամ։ Որպես կանոն՝ վիրահատության 3-րդ օրը պացիենտը պետք է զննում անցնի մեր գրասենյակում՝ Երևանում, Հայաստան։ Վերականգնումը սովորաբար տևում է 1 ամիս կամ 6 շաբաթ։

Կրծքագեղձի կրճատում

Կրծքագեղձի կրճատումը վիրաբուժական միջամտություն է, որը հիմնականում ցուցված է այն կանանց, ում մոտ առկա է անհարմարություն պատճառող մեծ կուրծք որի հետևանքով նրանք տառապում են մեջքի և պարանոցի ցավերից, խախտված կեցվածքից, ուսերի և մեջքի մաշկի գրգռվածությունից, որը առաջանում է կրծքկալի մշտական հարումից, և, իհարկե, այն կանանց, ում մոտ մշտական դիսկոմֆորտը հանդիսանում է դաժան իրականություն։ Արզնի Էսթետիկա վիրաբուժության կենտրոնում Ձեր պլաստիկ վիրահատության ընթացքում ավելորդ ճարպային և գեղձային հյուսվացքները հեռացվում են կրծքի տակի հատվածում փոքր կտրվածքով, որը կատարվում է պտուկի շրջագծով կամանութափոսից: Այնուհետև վիրաբույժը հեռացնում է նաև ավելորդ մաշկը։ Այս վիրաբուժական միջամտությունը օգտագործվում է նաև պտկային շրջանի (պտուկի շուրջ պիգմենտավորում) չափսերը փոքրացնելու համար։ Պացիենտի մարմնի հետ համաչափության հասնելու համար հնարավոր է նաև կրծքագեղձի հյուսվածքի ձևի փոփոխություն։ Միջամտությունից հետո կուրծքը ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, և ստացված արդյունքները արդեն մշտական են։ Հիմնական առավելությունն, իհարկե, ֆունկցիոնալ խնդիրների լուծումն է, բայց դրան զուգահեռ Դուք կստանաք կրծքի ձգում, ինչը զգալիորեն կազդի Ձեր արտաքին տեսքի բարելավման վրա։

Կրծքագեղձի ձգում

Կնոջ կրծքի ձևն ու տեսքը ժամանակի ընթացքում փոփոխվում է, կորցնելով իր երիտասարդությունը՝ առաձգկանությունը և մաշկի ձգությունը։ Այնպիսի գործոնները, ինչպիսիք են հղիությունը, կրծքով կերակրելը, քաշի կտրուկ տատանումները, չափսը, տարիքը, ժառանգականությունը, ազդում են մաշկի էլաստիկության վրա, որը բերում է կրծքի ձևի ու տեսքի փոփոխության։ Կրծքագեղձի ձգում վիրահատությունը, փոքրացնում է պտկային շրջանի չափսը (պտուկի շուրջ պիգմենտավորված հատված), տեսողական երիտասարդեցնում է մարմինը։ Կրծքագեղձի ձգում վիրահատության ընթացքում հեռացվում են ավելորդ հյուսվածքները և մաշկը, իսկ մնացած հյուսվածքները միացվում և բարձրացվում են։ Որոշ դեպքերում պտկային շրջանի չափսը փոքրացվում է, որպեսզի այն համապատասխանի նոր ձևին։ Կրծքագեղձի ձգումը, որը համակցված է մեծացման հետ, մշտական արդյունք չունի, նոր ձևն ու տեսքը ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխությունների՝ ելնելով տարիքից, հղիությունից, քաշի փոփոխությունից։ Սակայն պետք է նշել, որ պացիենտների մեծամասնությունը գոհ են արդյունքներից։

Կրծքագեղձի վերականգնում

Կրծքագեղձի քաղցկեղի պատճառով իրականացվող մաստէկտոմիայից հետո կրծքագեղձի վերականգնումը կարող է իրականացվել անմիջապես մաստէկտոմիայի ժամանակ կամ դրանից տարիներ անց՝ որպես հետաձգված միջամտություն։ Կրծքագեղձի վերականգնումը իմպլանտով իրենից ներկայացնում է սիլիկոնային իմպլանտի կիրառում՝ կրծքագեղձի վերակառուցման նպատակով։ Վերականգնման այլ մեթոդներից են պացիենտի մարմնի հյուսվածքների կիրառումը, որը սովորաբար վերցվում է որովայնի առաջնային պատից։