• Հայաստանի ատամնաբուժարաններ
    "ՄԵԴԵՍԻ" Ստոմատոլոգիական կենտրոն
  • մանկական եւ ընտանեկան ստոմատոլոգիական կլինիկա
    Ամենաժամանակակից սարքավորումներ
  • Հայաստանի ատամնաբուժարաններ
    Պրոֆեսիոնալ բժիշկներ
  • Հայաստանի ատամնաբուժարաններ
    Հարյուրավոր հեղինակավոր մրցանակներ և դիմպլոմներ
  • մանկական եւ ընտանեկան ստոմատոլոգիական կլինիկա
    Ձեր երեխաները՝ հուսալի ձեռքերում

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

"Մեդեսի" Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ + (37410) 370 - 370

Յուրաքանչյուր ծնող հոգում է իր երեխայի առողջ և երջանիկ ժպիտի մասին: Մեր երեխաների ատամների պահպանման, բուժման և պրոֆիլակտիկայի համար "Մեդեսի" էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում գործում է մանկական ստոմատոլոգիայի բաժանմունք: Բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմանները՝ տարածված ստոմատոլոգիական հիվանդություններից երեխաներին հարմարավետ և անցավ բուժելու համար, օգտագործվում են նորագույն սարքավորումներ և ամենաորակյալ դեղորայք: Երեխաների համար ձեռք է բերված և տեղադրված միակ "Ուրախ ստոմատոլոգիական աթոռը" Հայաստանում: Գույնզգույն և վառ կերպարները ստեղծում են դրական մթնոլորտ, որում այցը ատամնաբույժին ձեր երեխայի համար վերածվում է խաղի: Իսկ ձեր երեխաների բուժումը մենք վստահել ենք միայն ամենաուշադիր, բարի և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ մանկական ատամնաբույժներին: Զարմանալի չէ, որ մանկական ստոմատոլոգիան՝ մեր բժշկական կենտրոնի հպարտությունն է:

Մեր բժիշկներն անցնում են երկար մասնագիտական վերապատրաստում: Բուժման և պրոֆիլակտիկայի օբյեկտ են հանդիսանում փոփոխվող և աճող կաթնատամներն ու մշտական ատամները, ատամնաշարերի ձևավորումը, բերանի խոռոչի առանձնահատուկ հիվանդությունները, ատամների հաճախակի վնասվածքները, երեխաների կաթնատամների բուժումը և այլն:

Մանկական հոգեբանության իմացությունն օգնում է մեր բժիշկներին մոտեցում գտնել բացարձակապես յուրաքանչյուր երեխային՝ ազատելով նրան վախից և այլ բացասական էմոցիաներից:


Մանկական ստոմատոլոգիայի ուղղությունները՝


  • — Կաթնատամների բուժում
  • — Կաթնատամների հեռացում
  • — Օրթոդոնտիկ բուժում
  • — Կարիեսի բուժում
  • — Ատամների պլոմբավորում
  • — Ատամների կոսմետիկ վերականգնում
  • — Արմատների հեռացում
  • — Դիմածնոտային պլաստիկա

  • Մեր մանկական ստոմատոլոգիայի բաժանմունքն ապահովում է երեխաների կաթնատամների ախտորոշման և հաջորդող բուժման ամբողջական շարքի կատարումը, ինչպես նաև այնպիսի հիվանդությունների պրոֆիլակտիկա, ինչպիսին են՝ կաթնատամների և մշտական ատամների կարիես, պուլպիտ, ստոմատիտ, գինգիվիտ, պարոդոնտիտ և լնդերի այլ պաթոլոգիական վիճակներ: Ատամների վնասվածքների դեպքում մանկական ատամնաբույժը ցուցաբերում է նաև առաջին օգնություն և հետագայում զբաղվում դրանց բուժմամբ ու վերականգնումով:

    Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կատարվում է ինչպես կաթնատամների, այնպես էլ մշտական ատամների հեռացում, այդ թվում նաև անզգայացմամբ: Փորձառու օրթոդոնտները զբաղվում են կծվածքի և այլ ատամնածնոտային անոմալիաների ուղղմամբ, մասնավորապես՝ օգտագործելով մանկական բրեկետ համակարգեր. Կլինիկայում անցկացվում է նաև շուրթի սանձիկի պլաստիկա և այլ վիրահատական մանիպուլյացիաներ:

    Կաթնատամների բուժում

    Կարիեսը երեխաների մոտ այսօր դառնում է ավելի ու ավելի տարածված բերանի խոռոչի հիվանդություն: Այս հիվանդությունը հաճախ հանդիպում է նույնիսկ մինչև 2 տարեկան եռեխաների մոտ: Կաթնատամների բարձր զգայունության և քայքայման ենթարկվածության պատճառով կարիեսը երեխաների մոտ զարգանում է սրընթացորեն: Շատ դեպքերում, բուժումը ժամանակին սկսելիս հաջողվում է փրկել ատամը: Սակայն ծայրահեղ դեպքերում ատամնաբույժները ստիպված են լինում հեռացնել կարիեսից վնասված կաթնատամները՝ առողջ ատամները փրկելու նպատակով, ուստի ատամնաբույժին ժամանակին այցելելը շատ կարևոր է:

    Մանկական օրթոդոնտիա

    Մանկական օրթոդոնտիան հատուկ դեր է խաղում մանկական ստոմատոլոգիայում, քանի որ ուղղել կծվածքն ու հավասարեցնել ատամներն ավելի լավ է վաղ հասակում: Բացի այդ, մանկական հասակում հնարավոր է կիրառել մշտական ատամների սխալ կծվածքի զարգացման կանխմանն ուղղված պրոֆիլակտիկ միջոցներ:

    Ստորև ներկայացված են մեր աշխատանքները:


    Առաջին խորհրդատվությունն անվճար է:

    "Մեդեսի" ստոմատոլոգիական կենտրոնը մաղթում է Ձեր երեխաներին առողջություն և գեղեցիկ ժպիտ: