• շուրջօրյա ատամնաբուժարան
    "ՄԵԴԵՍԻ" ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ և ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
  • շուրջօրյա ատամնաբուժարան
    ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱն ՍԵՆՅԱԿՆԵՐ
  • շուրջօրյա ատամնաբուժարան
    ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԲԺԻՇԿՆԵՐ
  • շուրջօրյա ատամնաբուժարան
    ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՊԱՐԳևՆԵՐ և ԴԻՊԼՈՄՆԵՐ
  • շուրջօրյա ատամնաբուժարան
    ԱՄԵՆԱԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԻԱԳՆՈՍՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Դիագնոստիկա

"Մեդեսի" էսթետիկ բժշկության և սռոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ + (37410) 370 - 370

Դիագնոստիկայի հնարավորությունները "Մեդեսի" էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում գերազանցում են բոլոր սպասելիքները: Այստեղ տեղադրված են ստոմատոլոգիայում կիրառվող դիագնոստիկայի ամենավերջին լուծումները: Ու թեև մեր ստոմատոլոգիական կենտրոնի ատամնաբույժների մասնագիտական գիտելիքները բավարար են հիվանդությունների արդյունավետ և որակյալ ախտորոշման համար, հետազոտման տեխնիկական սարքավորումներն ու ապարատային մեթոդները օգնում են մեր բժիշկներին կատարելապես ախտորոշել ինչպես ատամների, այնպես էլ պարոդոնտի հետ կապված բոլոր խնդիրները:



Տոմոգրաֆիա

Այսօր դենտալ տոմոգրաֆիան դարձել է ատամնաբույժների ամենօրյա պրակտիկայի անբաժանելի մասը: Ավելին, ժամանակակից դենտալ տոմոգրաֆիան ավելի մեծ նշանակություն է ստանում իմպլանտոլոգիայի զարգացմանը զուգընթաց, քանի որ իմպլանտատ տեղադրելիս շատ կարևոր է որոշել ոսկրային հյուսվածքի ծավալը: Դենտալ տոմոգրաֆիան մեր կլինիկայում այժմ անցկացվում է նորագույն դենտալ համակարգչային 3D-տոմոգրաֆի վրա (Gendex, ԱՄՆ), որն իրավամբ համարվում է լավագույնն իր դասի մեջ:
Այս սարքը ստեղծվել է համակարգչային տոմոգրաֆիայի ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների ու գիտելիքների հիման վրա: Այս դենտալ տոմոգրաֆի օգնությամբ ստացվում են տվյալներ գանգի եռաչափ պատկերը վերականգնելու համար:
Դենտալ տոմոգրաֆը թույլ է տալիս ստանալ ամբողջ դիմածնոտային շրջանի ծավալային 3D պատկերը մի քանի վայրկյան տևողությամբ մեկ սկանավորման ընթացքում: Կատարյալ ու ճշգրիտ ախտորոշում՝ հետազոտման որակը ստացվում է մի քանի անգամ ավելի բարձր, քանի որ ծավալային նկարները թույլ են տալիս բժիշկին մեծացնել, շրջել և հետազոտել իրեն հետաքրքրող շրջանները բոլոր կողմերից, ինչը հնարավոր չէ անել սովորական ախտորոշման ռեժիմում:

Հեռառենտգենոգրամմա

Հեռառենտգենորգրամման՝ դա գանգի համայնապատկերային ռենտգենյան նկար է (ուղիղ կամ կողային), որի վրա պրոյեկցվում է կմախքը: Հեռառենտգենոգրամման անփոխարինելի է ատամների և դիմածնոտային պրոթեզավորման ժամանակ, ինչպես նաև օրթոգնատիկ վիրաբուժության մեջ: Հեռառենտգենոգրամման հնարավորություն է տալիս կանխատեսել ատամնածնոտադիմային անկանոնությունների ու ձևախախտումների բուժման արդյունքները: Հեռառենտգենոգրամմայի վրա հստակ նկատելի է տարբեր ոսկրային կառուցվածքների և դեմքի փափուկ հյուսվածքների համադրվածքն ու չափերի հարաբերակցությունը: Վերջին առանձնահատկությունը հետազոտման այս տեսակը դարձնում է "ոսկե ստանդարտ" օրթոդոնտիկ բուժման պլանավորման փուլում, երբ կարևոր է մաթեմատիկորեն ճշգրիտ հաշվարկել, թե ինչ ուղղությամբ և որքանով է անհրաժեշտ տեղաշարժել/թեքել այս կամ այն ատամը կամ ատամների խումբը: Հեռառենտգենոգրամման թույլ է տալիս գնահատել կծվածքի խախտումների արտահայտվածությունը:

Հեռառենտգենոգրամման՝ հետազոտման անբաժանելի մասն է, որից հետո բժիշկը կարող է ախտորոշել հիվանդությունը, կազմել բուժման հստակ ծրագիր, ընտրել օրթոդոնտիկ սարքի տարբերակներ և հաշվարկել բուժման տևողությունը: Ճիշտ ախտորոշումն ու բուժման պլանավորումը հանդիսանում են որակյալ արդյունք ստանալու հիմք:

Օրթոպանտոմոգրամմա

Համայնապատկերային ռենտգենյան նկար (օրթոպանտոմոգրամմա) Դիմածնոտային համակարգի (ատամը շրջապատող հյուսվածքներ, ծնոտային ոսկրեր, ստորինծնոտքունքային հոդ, ստորինծնոտային կանալի նկատմամբ ատամնարմատների դասավորություն, ինչպես նաև ոսկրային հյուսվածքի ատրոֆիա, դրա կորուստը) վիճակի ամբողջական պատկերը կազմելու և ավելի վաղ անցկացվող բուժման որակը գնահատելու համար անհրաժեշտ է կատարել համայնապատկերային ռենտգենյան նկար՝ օրթոպանտոմոգրամմա:

Ռենտգեն

Նշանոցային ռենտգենյան նկար Այս նպատակով Մեդեսի կլինիկայում օգտագործվում է ռադիովիզիոգրաֆ: Այս սարքի առավելությունը սովորական ռենտգեն սարքի նկատմամբ կայանում է հետևյալում. նախ՝ այն թույլ է տալիս ստանալ հետազոտվող ատամի պատկերը մոնիտորի վրա և անհրաժեշտության դեպքում ցույց տալ այն հիվանդին, երկրորդը՝ այն հնարավորություն է տալիս խմբագրել պատկերը դրա անհստակության դեպքում՝ բացառելով կրկնակի ճառագայթման անհրաժեշտությունը, երրորդը՝ այն թույլ է տալիս տասնյակ անգամներ նվազեցնել ճառագայթման վնասը:



Առաջին կոնսուլտացիան անվճար է:

"Մեդեսի" ստոմատոլոգիական կենտրոնը մաղթում է Ձեզ առողջություն ու լայն ժպիտ: