• ատամնաբուժարան 24 ժամ - ՄԵԴԵՍԻ ատամնաբուժարան
    "ՄԵԴԵՍԻ" ստոմատոլոգիական կենտրոն
  • ատամնաբուժարան 24 ժամ - ՄԵԴԵՍԻ ատամնաբուժարան
    Ժամանակակից ատամնաբուժական սենյակներ
  • ատամնաբուժարան 24 ժամ - ՄԵԴԵՍԻ ատամնաբուժարան
    Պրոֆեսիոնալ բժիշկներ
  • ատամնաբուժարան 24 ժամ - ՄԵԴԵՍԻ ատամնաբուժարան
    Հարյուրավոր հեղինակավոր պարգևներ և դիպլոմներ
  • ատամնաբուժարան 24 ժամ - ՄԵԴԵՍԻ ատամնաբուժարան
    Վիրաբուժությունը Մեդեսի-ում՝ ուղղակի ապշեցուցիչ է

Վիրաբուժության բաժանմնունք

"Մեդեսի" Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ + (37410) 370 - 370

Բազմամյա փորձի և որակավորված անձնակազմի շնորհիվ ձեռք բերված վիրաբուժական ստոմատոլոգիայի կատարելությունը հասել է այն մակարդակի, երբ ցավի վախն այսօր ավելի շուտ միֆ է, քան իրականություն:

«Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնը ատամնաբուժական վիրաբուժության ոլորտում մատուցում է ամենատարբեր ծառայություններ, որոնց նպատակն է՝ ատամի պահպանումն ու վերականգնումը: Ժամանակակից տեխնոլոգիաների և մեր բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք աշխատում ենք նույնիսկ ամենաբարդ պրոցեդուրան անցկացնել առավել անցավ ու հարմարավետ հիվանդի համար:



Վիրահատություններ անցկացվում են այն դեպքերում, երբ բուժման սովորական մեթոդներն այլևս արդյունավետ չեն, իսկ վնասված ատամը կարող է դառնալ օրգանիզմի ընդհանուր վիճակի վատթարացման պատճառ:

Բոլոր պրոցեդուրաներն անցկացվում են տեղային անզգայացման կամ սեդացիայի միջոցով: Բժիշկներն իրենց աշխատանքում կիրառում են բուժման նորագույն մեթոդներ, նորամուծություններ, իսկ ատամների բուժումն անցկացվում է ամենաժամանակակից տեխնիկայով հագեցած սենյակներում:

Վիրաբուժական ստոմատոլոգիայի հիմնական ուղղությունները "Մեդեսի" բժշկական կենտրոնում


Ատամների հեռացում

Մեր բժիշկները ատամների հեռացմանը դիմում են այն դեպքերում, երբ բուժումն այլևս արդյունավետ չէ: Ատամների հեռացման անցավությունը կախված է ցավազերծման որակից և բժիշկի պրոֆեսիոնալիզմից: Կլինիկայում օգտագործվող անզգայացուցիչ միջոցները թույլ են տալիս ատամների հեռացումն անցկացնել բացարձակապես անցավ և խուսափել անզգայացուցիչ միջոցի ազդեցությամբ պայմանավորված բարդություններից: Մենք օգտագործում ենք միայն ստուգված, բարձր էֆեկտիվության դեղամիջոցներ: Մեր վիրաբույժների պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չի դրվում՝ այստեղ աշխատում են բարձրակարգ, բազմամյա փորձ ունեցող բժիշկներ:


Ծնոտների կիստաների հեռացում

Պերիօդոնտիտի ձևերից մեկը՝ գրանուլեմատոզ պերիօդոնտիտը ռենտգենագրական ճանապարհով բնութագրվում է կլորաձև ոսկրային հյուսվածքի քայքայմամբ, ավելի պարզ ասած՝ կիստայի ձևավորմամբ: Հարկ է նշել, որ արմատային կիստաներից բացի կարող են կիստաներ ձևավորվել նաև չծկթած ատամների շուրջ (ֆոլիկուլյար կիստաներ): Այդպիսի կիստաները կարող են թարախակալել: Սրացման փուլում բորբոքային կիստայի առաջատար ախտանիշներն են՝ մղկտուն ցավեր ծնոտում, լնդի բորբոքում և այտուց լնդի պրոյեկցիայի և անցումային ծալքի շրջանում, դեմքի փափուկ հյուսվածքների այտուց, երբեմն ջերմության բարձրացում և ընդհանուր ինքնազգացողության վատթարացում, գլխացավ, թուլություն, ախորժակի նվազեցում: Կիստայի հեռացման տարբերակները որոշվում են նրա տեղայնացմամբ ու չափերով: Ցանկացած դեպքում, վիրահատության պլանը մշակում է հենց բժիշկը՝ հաշվի առնելով հետագա բուժումը


Ոսկրային պլաստիկա

Ատամների իմպլանտացիա կարելի է կատարել ոչ բոլոր հիվանդներին, քանի որ նրանք չունեն բավարար ոսկրային հյուսվածք: Ոսկրային պլաստիկային դիմում են օրթոպեդիկ բուժման ժամանակ պրոթեզը ամրացնելու անհնարինության դեպքում՝ ծնոտի ատամնաբնային ելունդի փոքր ծավալի հետևանքով: Ոսկրային պլաստիկան՝ դա ոսկրային հյուսվածքի վերականգնմանն ուղղված վիրահատություն է, որն անհրաժեշտ է ատամնաշարի վերականգնման խնդիրների հետագա լուծման համար: Ոսկրային պլաստիկան՝ բուժման ինքնուրույն մեթոդ չէ, այլ օժանդակ պրոցեդուրա, որը նպաստում է պրոթեզի ֆիքսմանը կամ բարելավում է էսթետիկան:


Սանձիկների պլաստիկա

Սանձիկների պլաստիկան պատկանում է բերանի խոռոչում անցկացվող վիրահատություններին: Սանձիկները բերանի խոռոչում շատ կարևոր ֆունկցիա են կատարում: Լեզվի սանձիկի շնորհիվ մենք ճիշտ ենք առոգանում հնչյունները, իսկ եթե սանձիկը չափազանց կարճ է, ապա հնչյունների արտասանումը խնդրահարույց է դառնում: Նորածին երեխաների մոտ վերին և ստորին շրթունքի կարճ սանձիկը կարող է հանգեցնել զարգացման ետ մնալուն և նյարդային համակարգի խախտմանը: Սանձիկների պլաստիկան հնարավոր է ցանկացած տարիքում, սակայն որքան շուտ այն կատարվի, այնքան մեծ է հավանականությունը, որ այն չի հանգեցնի բացասական հետևանքների: Սանձիկների (լեզվի, շրթունքի սանձիկ) պլաստիկան նույնպես բուժման ինքնուրույն մեթոդ չէ, այլ օժանդակ պրոցեդուրա է, որը թույլ է տալիս կանխել աճի դանդաղեցումն ու ծնոտի դեֆորմացիան մանկական հասակում, ինչպես նաև ատամների արմատների մերկացումը հասուն տարիքում:


Իմաստության ատամի հեռացում

Իմաստության ատամները, ինչպես նրանց անվանում է ժողովուրդը, հանդիսանում են մի շարք անհարմարությունների պատճառ ցանկացած տարիքում: Նրանք ծկթում են տարբեր կերպ՝ ոմանց մոտ մեկ առ մեկ, մյուսների մոտ՝ բոլորը միանգամից, մեկի մոտ՝ վաղ, մյուսի մոտ՝ ավելի հասուն տարիքում: Սակայն գրեթե բոլորն էլ անտանելի ցավ են պատճառում այդ ընթացքում: Բացի այդ, իմաստության ատամները հաճախ դառնում են սխալ կծվածքի պատճառ: Նույնիսկ ծկթման փուլում, նեղ ծնոտի դեպքում նրանք կարող են փչացնել կծվածքը:

Իմաստության ատամի սխալ դիրքը, որը հենվում է յոթերորդ ատամի առմատի վրա, քայքայում է հարակից ատամն ու առաջացնում արմատի կարիես: Այս դեպքում արմատի կարիեսի բուժումը դառնում է շատ բարդ, իսկ երբեմն նույնիսկ անհնարին: Ուստի, իմաստության ատամը ենթակա է լինում հեռացման:

Շատերը փորձում են ձգձգել իմաստության ատամի հեռացման պրոցեդուրան՝ վախենալով ուժեղ ցավից: Սակայն հաբերով ու ժողովրդական միջոցներով դուք միայն ավելի կբարդացնեք խնդիրը: Խորհուրդ ենք տալիս թեկուզ չնչին անհարմարավետության դեպքում դիմել ատամնաբույժին, ով ճիշտ խորհուրդ կտա Ձեզ և կպատմի հետագա գործողությունների մասին:

Իսկ եթե իմաստության ատամները Ձեզ մոտ արդեն ծկթել են, ճիշտ դիրքում են, մասնակցում են ծամողական գործընթացում և ոչ մի անհանգստություն չեն պատճառում, ապա դրանք կարող են չհեռացվել: Բացի այդ, իմաստության ատամները լինում են շատ օգտակար և տալիս են անշարժ պրոթեզավորման երաշխիք, օրինակ, եթե Ձեզ մոտ բացակայում է յոթերորդ ատամը կամ մաինգամից յոթերորդ և վեցերորդ ատամները:


Հեմիսեկցիա

Հեմիսեկցիան՝ դա արմատի և իրեն պատկանող ատամի մասնակի հեռացում է, որը հնարավոր չէ բուժել: Այս դեպքում տվյալ ատամի մնացած մասը օգտագործվում է ատամնաշարի ամբողջականության վերականգնման համար: Այսպիսի վիրաբուժական միջամտությունը կատարվում է էական վարակի օջախի կամ ատամնային արմատների անոմալ դիրքի պարագայում:


Ցիստէկտոմիա

Ցիստէկտոմիան, ինչպես նաև ցիստոտոմիան՝ օդոնտոգենիկ կիստաների բուժման և ատամնարմատների գագաթների վրա առկա խրոնիկ բորբոքված օջախների հեռացման մեթոդների համալիրի տարատեսակ է: Ցիստէկտոմիան՝ բացարձակապես արմատական վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում կատարվում է կիստայի և նրա պատյանի հեռացում: Իսկ ցիստոտոմիան՝ կիստայի ավելի քիչ արմատական բուժում է վիրահատական միջամտությամբ, որի ընթացքում հեռացվում է կիստայի կողմնային պատը և կատարվում է դրա ծայրակցումը բերանի խոռոչի հետ:


Ատամնաշապիկի երկարացում

Ատամնաշապիկի երկարացումը՝ վիրահատություն է, որը հնարավորություն է տալիս օգտագործել լնդի մակարդակից ավելի ցածր գտնվող արմատները: Այս միջամտության նպատակն է՝ երկարացնել ոչ թե ատամների մակերեսը, այլ ատամնաշապիկը:


Ատամը պահպանող վիրահատություններ (լաթային)

Ատամը պահպանող վիրահատություններ (լաթային)՝ այս վիրաբուժական միջամտությունները կիրառվում են պարոդոնտի հիվանդությունների բուժման համար և ուղղված են ատամնաոսկրային հյուսվածքի հետագա քայքայման կանխմանը:

Բացի վերը նշված ծառայություններից, "Մեդեսի" բժշկական կենտրոնում կատարվում են նաև՝

  • -Ռետենցված (ոչ ծկթած) ատամների հեռացում
  • -Պարոդոնտի հիվանդությունների վիրահատական բուժում
  • -Վիրահատություններ ծնոտների և փափուկ հյուսվածքների վրա, փափուկ հյուսվածքների շտկում՝ ատամների ու լնդերի էսթետիկ և բնական համաչափության համար
  • -Ժպիտի շտկում
  • -Սինուս լիֆտթինգ, ոսկրային հյուսվածքի ծավալի ավելացում և ալվեոլյար ելունի ընդլայնում)
  • -Ատամնային իմպլանտացիա
  • -Վարակի օջախների, նորագոյոացությունների, բորբոքային օջախների սանացիա
  • -Լնդերի ռեցեսիայի վերացում
  • -Վեստիբուլոպլաստիկա՝ լնդի ռեցեսիայի և պարոդոնտի կանխարգելման նպատակով բերանի խոռոչի նախամուտքի պլաստիկա
  • -Գինգիվոպլաստիկա՝ լնդի պլաստիկա՝ լաթային վիրահատություններից հետո կոսմետիկ էֆեկտը բարելավելու համար
  • -Ալվեոլյար ելունի շտկում
  • -«Գլխանոցի» հատում

Ինչպես տեսնում եք, այսօրվա ստոմատոլոգիայում գրեթե չկան անելանելի իրավիճակներ, կարևորը՝ արագ դիմել բժիշկի:

Առաջին խորհրդատվությունն անվճար է:

"Մեդեսի" ստոմատոլոգիական կենտրոնը մաղթում է Ձեզ առողջություն և գեղեցիկ ժպիտ: