• Օրթոդոնտիայի ծառայություն
    "ՄԵԴԵՍԻ" ստոմատոլոգիական կենտրոն
  • Օրթոդոնտիայի ծառայություն
    Ամենաժամանակակից սարքավորումներ
  • Օրթոդոնտիայի ծառայություն
    Պրոֆեսիոնալ բժիշկներ
  • Օրթոդոնտիայի ծառայություն
    Հարյուրավոր հեղինակավոր պարգևներ ու դիպլոմներ
  • Օրթոդոնտիայի ծառայություն
    Մենք մաղթում ենք Ձեզ կատարյալ ժպիտ

ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ՄԵԴԵՍԻ էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ + (37410) 370 - 370

Մեր օրերում գեղեցիկ ժպիտը՝ հաջողակ մարդու իմիջի և ինքնավստահության անհրաժեշտություն է: Ի վերջո, ժպիտի օգնությամբ մենք մարդկանց դեպի մեզ ենք տրամադրում, առողջ և հավասար ատամներով մարդկանց հանդեպ միշտ ենթագիտակցաբար ավելի մեծ է վստահությունն ու հարգանքը, քան ճնշված մարդու հանդեպ, ով ամաչելոով փակում է բերանը ձեռքով: Գեղեցիկ, վստահ ժպիտը Ձեր և Ձեր երեխաների համար կարող է դառնալ ինչպես բիզնեսում և կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում անցագիր և դեպի հաջողություն տանող ճանապարհներից մեկը: Շատ մարդիկ ամաչում են լայն ժպտալ, ինչի պատճառները կարող են լինել ամենատարբեր, սակայն շատ դեպքերում դա անհավասար ատամներ են և խիստ դուրս ցցված ժանիքներ: Անհավասար ատամներն ու սխալ կծվածքը կարող են տարբեր հոգեբանական խնդիրների և բազմազան կոմպլեքսների զարգացման պատճառ դառնալ:

Օրթոդոնտիան՝ դա ստոմատոլոգիայի բաժին է, որի նպատակն է՝ կծվածքի տարբեր պաթոլոգիաների բուժումը, ատամների հավասարեցման մեթոդիկաները, ինչպես նաև բերանի խոռոչում ատամների դիրքի խախտման կանխումը: Մարդկանց 90%-ի մոտ առկա է սխալ կծվածք, նրանցից ավելի քան 50%-ը պարտադիր օրթոդոնտիկ բուժման կարիք ունեն, և ոչ միայն էսթետիկ նլկատառումներով: Շատերը՝ բուժման կուրս անցնելով պրոֆեսիոնալ բժիշկ-օրթոդոնտի մոտ, ոչ միայն ձեռք են բերում հավասար, գեղեցիկ ատամներ, այլև շատ հաճախ, փոխված կծվածքի շնորհիվ իրենց դիմագծերը դառնում են ավելի մեղմ ու գրավիչ:



Կծվածքի ուղղում

Կծվածքի ուղղումը չնչին անհարմարավետություն է պատճառում ադապտացիայի շրջանում՝ 7-14 օրվա ընթացքում: Բրեկետ-համակարգը չի վնասում ատամների էմալին, սակայն պահանջում է մանրազնին անհատական հիգիենա և խնամքով վերաբերմունք, ինչպես նաև օրթոդոնտի բոլոր հանձնարարումների կատարում: Օրթոդոնտիկ բուժումից առաջ անցկացվում է հիվանդի հոգեբանական նախապատրաստում և ատամների կարիեսի պրոֆիլակտիկա (բերանի խոռոչի անհատական հիգիենայի ուսուցում և բոլոր վնասված ատամների պլոմբավորում):


Ճիշտ կծվածքը և հավասար ատամները՝ ատամների առողջության անհրաժեշտ պայման է: Հավասար ատամները՝ նախ և առաջ առողջ ատամներ են: Եթե մարդու մոտ հաճախակի է առաջանում կարիես, շուտ են մաշվում ատամները, ծանր են անցնում լնդերի հիվանդությունները կամ ցավում են դեմքի և պարանոցի մկանները, նա հազվադեպ է կապում այն սխալ կծվածքի հետ: Իրականում, սխալ կծվածքը՝ դա ոչ միայն ատամների անկատար արտաքին տեսք է, այլև բերանի խոռոչի և քունքի ու ստորին ծնոտի հոդի լուրջ հիվանդությունների առաջացման բարձր վտանգ է:


Բոլորս գիտենք, որ ատամների հավասարեցումն ավելի հեշտ է անցնում մանկական և պատանեկան հասակում: Ժամանակակից բրեկետ-համակարգերը, որոնք վստահորեն ետ են մղել ավանդական ատամնային թիթեղիկները, թույլ են տալիս ուղղել բոլոր տարիքային խմբերի մարդկանց կծվածքը:


Մեր աշխատանքները

"Մեդեսի" էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում յուրաքանչյուր տարի բուժում են անցնում տասնյակ հազարավոր հիվանդներ՝ կծվածքի խախտման ամենատարբեր ձևերով և ատամնաշարի այլ անոմալիաներով: Բարձր որակավորում ունեցող անձնակազմի և ամենաժամանակակից սարքավորումների շնորհիվ նրանք այսօր կիսվում են իրենց անթերի ժպիտով մեր հայրենակիցների հետ՝ պարգևելով բոլորին ուրախություն ու լավ տրամադրություն: Հաջորդիվ ներկայացնում ենք "Մեդեսի" բժշկական կենտրոնի օրթոդոնտների աշխատանքները:

"Մեդեսի" էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնում կիրառվում են միայն աշխարհի լավագույն բրեկետ-համակարգերը, որոնք հիպոալերգիկ են, փոքր, հարմար են կրելու համար և ամենակարևորը՝ տալիս են հիանալի արդյունք:


Ատամնածնոտային անոմալիաների պատճառները:

Ատամնածնոտային անոմալիաների մեծ մասը ժառանգած է, սակայն ոմանք ունեն ձեռք բերված բնույթ: Գենետիկորեն պայմանավորված խնդիրները ներառում են կիտվածություն, ատամների միջև արանքներ, գերհամալրական ատամներ, ատամների սաղմերի բացակայություն, ատամների չափի և ատամնային աղեղների, ծնոտների ու դիմային գանգի համաչափությունների անհամապատասխանություն, ինչպես նաև բազմաթիվ այլ անկանոնություններ:

Ձեռք բերած պաթոլոգիաները կարող են զարգանալ վնասվածքի (դժբախտ պատահարներ), վատ սովորությունների (մատ ծծելը կամ ծծակ օգտագործելը), վերին շնչուղիների օբստրուկցիայի (մեծացած նշագեղձեր և ադենոիդներ), փտախտավոր ախտահարումների (կաթնատամների վաղ հեռացում) և այլ պատճառների հետևանքով:

Բրեկետների տեսակներ:

Բրեկետները լինում են մետաղական ու էսթետիկ և կարող են ֆիքսվել ատամների արտաքին կամ ներքին (լինգվալ) մակերեսի վրա: Մետաղական բրեկետները պատրաստվում են հատուկ բիոհամատեղելի հալույթներից, լինում են նաև հիպոալերգեն բրեկետներ առանց նիկելի պարունակությաՆ: Էսթետիկ բրեկետներից ավելի հաճախ օգտագործվում են շափյուղյա և կերամիկ բրեկետները:

Բրեկետներն ունեն նաև տարբեր չափանիշներ (սահմանված պարամետրեր), որոնցից կախված է ատամի շարժումը: Այս տվյալներին պետք է տիրապետի բժիշկ-օրթոդոնտը, ում հիմնական խնդիրներից մեկն է՝ յուրաքանչյուր հիվանդի համար անհատական կարգով ճիշտ սարքի ընտրությունը՝ բուժման լավագույն արդյունք ստանալու համար:

Որքանո՞վ է կարևոր օրթոդոնտիկ բուժումը

Ատամնածնոտային համակարգի անոմալիաները հանդիպում են ամեն երկրորդ երեխայի և տարբեր տարիքի մարդկանց 30%-ի մոտ: Շատ հաճախ մեր հիվանդները հարցնում են՝ պետք է արդյոք ուղղել "սխալ" աճող ատամները, եթե այն դեռ շատ չի անհանգստացնում, ինչի համար դա պետք է անել և որ տարիքում է ավելի լավ սկսել բուժումը: Միանշանակ պատասխանել այս հարցերին դժվար է, քանի որ երբեմն տուժում է ոչ միայն էսթետիկան: Շատ հաճախ ատամների սխալ դիրքը հանգեցնում է ողջ ատամնածնոտային ապարատի գործունեության խախտմանը. զարգանում են լնդերի հիվանդություններ, դրանց արնահոսություն, ատամների մաշում, ցավեր ու կտտոցներ հոդերում, շուրթի կամ այտի կրծում ըստ սովորույթի: Հաճախ մարդիկ չեն կապում այս խնդիրները ատամների և ծնոտների դիրքի հետ, մինչդեռ իրականում դրանց առաջացման պատճառը մեկն է՝ օրթոդոնտիկ:

Շատ դեպքերում օրթոդոնտիկ բուժումն ուղղված է էսթետիկայի բարելավմանը: Գրավիչ ժպիտի արժեքը անվիճելի է, այն տալիս է կյանքում ակտիվ դիրքորոշում և բարձրացնում ինքնավստահությունը: Օրթոդոնտիկ բուժումից հետո մարդու ինքնագնահատականը հաճախ բարձրանում է, քանի որ զգալիորեն բարելավվում են ատամների, փափուկ հյուսվածքների և դեմքի համաչափությունները: Գեղեցիկ ժպիտը կարող է ազդել սոցիալական հաջողության և կարիերային աճի վրա, ինչպես նաև բարելավել կյանքի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը:

Օրթոդոնտիկ բուժման տևողությունը:

Բուժման ակտիվ շրջանը օրթոդոնտիկ սարքերի օգնությամբ կարող է տևել մի քանի ամիս և նույնիսկ մինչև երեք տարի: Երբեմն ցուցված է երկու փուլով բուժում՝ փոխովի և մշտական կծվածքով:

Որքա՞ն ցավոտ է օրթոդոնտիկ բուժումը

Մարդկանց մեծ մասը որոշակի անհարմարավետություն են զգում բուժման սկզբում (ադապտացիոն շրջանում) և/կամ սարքի ակտիվացումից հետո մի քանի օրվա ընթացքում: Ցավոտ զգացողությունները կարող են հեռացվել անալգետիկների միջոցով, որոնք դուրս է գրում բժիշկը անհատական կարգով: Ընդհանուր առմամբ, օրթոդոնտիկ անհարմարավետությունը չնչին է և ոչ երկարատև:

Օրթոդոնտիկ սարքերի շահագործման առանձնահատկությունները:

Օրթոդոնտիկ բուժման ընթացքում հիվանդը պետք է սահմանափակի կոշտ, ճթճթան և կպչուն մթերքների օգտագործումը, ինչպիսիք են՝ կարամելը, մաստակը, իրիսը, ադիբուդին, շատ պինդ մթերքները (չորաբլիթներ), սառույցը, ինչը կարող է հանգեցնել սարքի կոտրմանը և բուժման տևողության զգալի ավելացմանը:

Ատամների և օրթոդոնտիկ սարքերի մաքուր պահելը բուժման ընթացքում չափազանց կարևոր է և անհրաժեշտ բուժման լավ արդյունք ստանալու համար: Ատամների ճիշտ խնամքը տնային պայմաններում չի բացառում հիգիենիստին այցելելը՝ պրոֆեսիոնալ հիգիենիկ միջոցառումներ անցկացնելու համար:



"Մեդեսի" ստոմատոլոգիական կենտրոնը մաղթում է Ձեզ առողջություն և գեղեցիկ ժպիտ: