• Հայաստանի լավագույն ատամնաբուժարան
    "ՄԵԴԵՍԻ" ստոմատոլոգիական կենտրոն
  • Հայաստանի լավագույն ատամնաբուժարան
    Ժամանակակից ստոմատոլոգիական սենյակներ
  • Հայաստանի լավագույն ատամնաբուժարան
    Պրոֆեսիոնալ բժիշկներ
  • Հայաստանի լավագույն ատամնաբուժարան
    Հարյուրավոր հեղինակավոր պարգևներ ու դիպլոմներ
  • Հայաստանի լավագույն ատամնաբուժարան
    Վիրաբուժությունը Մեդեսի-ում պարզապես անհավանական է"

Պարոդոնտոլոգիայի բաժանմունք

"Մեդեսի" էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի շուրջօրյա հեռախոս՝ + (37410) 370 - 370

Պարոդոնտոլոգիան՝ դա ստոմատոլոգիայի բաժին է, որի մասնագիտացումը ներառում է պարոդոնտի հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը: Պարոդոնտը՝ դա ատամի շուրջ գտնվող բոլոր հյուսվածքներն են (լնդերը, ոսկրային հյուսվածքը, ատամի հենակետային ապարատը): Պարոդոնտոլոգիայի ամենատարածված հիվանդություններն են՝ գինգիվիտը, պարոդոնտոզը, պարոդոնտիտը:

Պարոդոնտի հիվանդությունները՝ հազվադեպ երևույթ չէ. դրանց ախտանիշները քիչ թե շատ ի հայտ են գալիս գրեթե բոլոր մարդկանց մոտ 35 տարեկանից հետո: Ժամանակակից մեթոդները թույլ են տալիս ոչ միայն բուժել պարոդոնտիտն իր ծանր աստիճանում, այլ նաև կանգնեցնել հիվանդության զարգացումը դեռ վաղ շրջանում:

«Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնը իրականացնում է պարոդոնտի հիվանդությունների բուժման և կանխարգելման մի ամբողջական համալիր



Գինգիվիտի և պարոդոնտիտի առաջացման պատճառները

Այս հիվանդության զարգացման գլխավոր նախապայմանը բերանի խոռոչի պատշաճ հիգիենայի բացակայությունն է: Սննդի մեջ պարունակվող միկրոօրգանիզմները՝ մնալով ատամների վրա առաջացնում են լնդերի բորբոքման զարգացում և ատամը շրջապատող հյուսվածքների քայքայում: Ատամնաքարի վրա առաջանում է փափուկ փառ և ավելի արագացնում լնդերի բորբոքումը: Այնպես որ, լնդային ակոսի շուրջ բակտերիալ փառը՝ գինգիվիտի առաջացման պատճառ է, իսկ այդ ակոսի քայքայումն ու ոսկրի վնասվածքը խթանում են պարոդոնտիտի զարգացումը:

Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել, եթե դուք ունեք լնդերի հիվանդություններ

Եթե Ձեր լնդերն արնահոսում են կամ բերանում առաջացել է տհաճ հոտ, պետք է դիմել պարոդոնտոլոգին, ով կանցկացնի պարոդոնտի հիվանդությունների ախտորոշում, բուժում կամ պրոֆիլակտիկա:

Առողջ լնդերի պարագայում փառի հեռացման անհրաժեշտ հաճախականությունը

Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան անհրաժեշտ է կրկնել 6 ամիսը մեկ՝ այցելելով ատամնաբույժ-հիգիենիստին, ով իրականացնում է պարոդոնտիտի պրոֆիլակտիկա և օգնում է հիվանդին ճիշտ ընտրել և օգտագործել բերանի խոռոչի հիգիենայի միջոցները:

Որո՞նք են լնդերի բորբոքման նշանները

Գինգիվիտի դեպքում լնդերի բորբոքման ախտանիշներն են՝ լնդերի գույնի փոփոխությունը, պարբերական արյունահսոսությունը, բերանից հոտը, քորը, այրոցը, ցավը լնդերում: Պարոդոնտիտ Ժամանակի ընթացքում ատամնափառը քայքայում է լնդի և ատամի միջև կապանը, իսկ դա ոսկրի վնասվածքի սպառնալիք է: Պարոդոնտիտ են անվանում հենց ատամը շրջապատող ոսկրային հյուսվածքի բորբոքումը: Պարոդոնտիտի զարգացման հատկանիշներն են՝ • լնդերի արյունահոսականությունը; • ատամնարմատների և լնդի միջև տարածության առաջացումը ոսկրի ներծծման պատչառով; • տհաճ հոտը բերանից, քորը, այրումը լնդերում; • ատամնարմատի մերկացումը; • ատամների շարժականությունը և դիրքի փոփոխությունը; • սրման շրջանում առաջանում են ցավեր, այտի այտուց և լնդերից թարախի արտաթորում; • ցավը՝ ատամներին որևէ սառը, տաք, թթու, քաղցր բան դիպչելիս, ինչպես նաև ատամները մաքրելիս (գերզգայունություն):

Պարոդոնտի հիվանդությունների ախտորոշում

Պարոդոնտի ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել մանրազնին հետազոտություն, որը ներառում է ատամի և լնդի մակերեսի շփման տեղերում գրպանիկների խորության չափում և ոսկրային կորուստների քանակի, ատամների շարժականության գնահատում: Անկասկած, կպահանջվի ատամների պանորամային նկար և նշանոցային ռենտգենանկարներ, այցելուի ատամների մոդելների վերլուծություն, հակաբիոտիկների հանդեպ միկրոորգանիզմների զգայունության վերլուծություններ: Բոլոր այդ մանիպուլյացիաները պետք են, որպեսզի մանրամասն իմանալ ատամների և ոսկրային հյուսվածքի վիճակի մասին: Եթե այցելուն խնդիրներ ունի սրտի, վահանաձև գեղձի հետ կամ ունի հիպերտոնիա, շաքարախտ կամ օստեոպորոզ, իրեն անհրաժեշտ կլինեն մասնագետների լրացուցիչ կոնսուլտացիաներ, չէ որ պարոդոնտի հիվանդություններն ազդում են ողջ օրգանիզմի վրա:

Ինչպիսի՞ ազդեցություն ունի պարոդոնտիտը մարդու օրգանիզմի վրա

Ինչպես արդեն ասվեց, պարոդոնտիտի զարգացման պատճառը՝ ատամնափառն է: Դրանում պարունակվող բակտերիաներն ազդում են նաև այլ օրգանների վրա: Պարոդոնտալ գրպանիկում վարակի երկարատև առկայության պատճառով կարող են զարգանալ՝ ռևմատոիդ արթրիտ, աթերոսկլերոզ, ինֆեկցիոն էնդոկարիտ, գաստրիտ, էնտերոկոլիտ: Իսկ հիպերտոնիան, շաքարախտը, վահանաձև գեղձի և մակերիկամների հիվանդությունները, սիստեմային օստեոպորոզը կարող են իրենց հերթին հանգեցնել պարոդոնտի հիվանդությունների: Այդպիսի հիվանդները պետք է մշտապես հետազոտվեն բժիշկի մոտ:

Ատամների դիրքի փոփոխում

Հիվանդությամբ քայքայված ոսկրի և սննունդը ծամելու գործընթացի պատճառով բուժվող հիվանդի ատամները կարող են տեղափոխվել: Ուստի պարոդոնտիտները բուժելիս կարող են կիրառվել նաև օրթոդոնտիկ միջոցներ, այն է՝ բրեկետներ: Պարոդոնտիտ ունեցող հիվանդների մոտ ծռվածքները վերացնում են ամենակարճ ժամկետներում:

Պարոդոնտիտի բուժում

Պարոդոնտի հիվանդությունների բուժման տևողությունը կախված է բորբոքման զարգացման աստիճանից: Որպես կանոն, բուժումն անցնում է երեք փուլով: Առաջին փուլը նախատեսում է ատամնափառի հեռացում, ատամնարմատների մաքրում ու ողորկում: Բցի ավանդական բուժիչ մանիպուլյացիաներից, օգտագործում են նաև ուլտրաձայնային մեթոդներ՝ առանց պացիենտի ատամների հետ անմիջական կոնտակտի: Առաջին փուլում իրականացվում է նաև տեղափոխված ատամների ժամանակավոր բեկակալում (հատուկ թելերի, մետաղալարի կամ ժամանակավոր պսակների օգնությամբ): Բուժման առաջին փուլը տևում է 6 շաբաթից մինչև 6 ամիս: Երկրորդ փուլում ատամնաբույժը գնահատում է նախորդ բուժման արդյունքները՝ յուրաքանչյուր ատամի գրպանիկների նվազեցման աստիճանը, ինչպես նաև որոշվում է, պետք է արդյոք հիվանդին վիրաբուժական միջամտություն: Վիրահատական բուժումը անհրաժեշտ է ատամնաքարի ու ատամնարմատների դժվարամատչելի հատվածներում ատամնափառի ամբողջական հեռացման, ինչպես նաև բորբոքումից քայքայված ոսկրային հյուսվածքը փախարինելու համար: Այսպիսի մանիպուլյացիաներն անցկացվում են տեղային անզգայացմամբ, ինչը ապահովում է դրանց անցավությունը: Երրորդ փուլն անհրաժեշտ է բուժման արդյունքների ամրապնդման և նոր ատամնափառի առաջացման կանխարգելման համար: Հիվանդության կրկնությունից խուսափելու համար պացիենտը պետք է անցնի պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, ընդունի հատուկ դեղամիջոցներ բերանի խոռոչի իմունիտետի համար: Որպես կանոն, պահպանողական բուժումը նախատեսում է բժիշկի ցուցումների պահպանում և պարտադիր այցելություններ ատամնաբույժի մոտ 3 ամինը 1 անգամ:

Առաջին կոնսուլտացիան անվճար է:

"Մեդեսի" ստոմատոլոգիական կենտրոնը մաղթում է բոլորին առողջություն ու լայն ժպիտ: